21:20 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
1479 0 0

Նա կարծում է՝ որքան էլ դիտորդական կենտրոն լինի, շատ դժվար կլինի իրագործել հայտարարության կետերը։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը բավականին դժվար կլինի իրագործել, բացի այդ՝ այն ակնհայտորեն լիարժեք չի բավարարում Ադրբեջանին։ ՌԻԱ Նովոստի հետ զրույցում հայտնել է Թուրքիայի ընդդիմադիր Նորացման կուսակցություն ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Օզթյուրկ Յըլմազը։

«Համաձայնագիրը ոչ ամբողջությամբ է բավարարում Բաքվին, դրանում կան կետեր, որոնք խոսում են Ադրբեջանի հաղթանակի մասին, բայց այն չի ստացել այն, ինչի հույսն ուներ ամենսկզբում։ Թեև ստեղծված իրավիճակում համաձայնագիր է կնքվել, Ադրբեջանի համար որոշակի անորոշություն է մնում։ Չեմ զգում, որ նրանք շատ երջանիկ են», - նշել է թուրք պատգամավորը։

Միաժամանակ նա կարծում է, որ Ղարաբաղի մասին նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը կարևոր է ու դրական քայլ է ռուս-թուրքական հարաբերությունների համար ու ռազմական գործողությունների դադարեցման տեսակետից, սակայն որքան էլ դիտորդական կետեր ստեղծվեն, հեշտ չի լինի իրագործել համաձայնագիրը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները մեկ օրում 2–րդ անգամ են խոսել Ղարաբաղից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը

Ըստ թեմայի

Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներ են լինելու. Երևանում հերքում են Ալիևի հայտարարությունը
Ռուսաստանը հրապարակեց եռակողմ հայտարարության պաշտոնական փաստաթուղթը
ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի հայտարարության մեջ Ղարաբաղի կարգավիճակը ճշտված չէ․ Պեսկով
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Արցախյան պատերազմ, հայտարարություն

Գլխավոր թեմաներ