08:26 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
170 0 0

Պաշտոնական Բաքուն դեպքից անմիջապես հետո խոստովանել է, որ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել, ներողություն է խնդրել ու համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստականություն է հայտնել։ Այսօր Ադրբեջանի դեսպանը մի փոքր այլ մեկնաբանություն է տվել։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել նոյեմբերի 9-ին Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքի հետ կապած։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Թեև գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 351 հոդվածով (չվերթի կամ չվերթին պատրաստվելու կանոնների խախտում, որն անզգուշության հետևանքով մահվան է հանգեցրել), հետաքննության ընթացքում այն ամենայն հավանականությամբ կվերանայվի, ու արարքը կվերավորակավորվի որպես ավելի ծանր հանցանք։

Իսկ այժմ ռուսաստանյան ռազմական քննիչները Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ համագործակցելով՝ սկզբնական քննչական գործողություններ են իրականացնում, այդ թվում՝ դեպքի վայրում, տարատեսակ փորձաքննություններ են նշանակվել։ Հետաքննությունն իրականացնում են ռազմական քննիչները, որոնց գտնվում են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում։

«Փողով ու լոլիկներով չեն մաքրվի». ռուս ռազմական փորձագետը` ՀՀ–ում խոցված ուղղաթիռի մասին

Պաշտոնական Բաքուն դեպքից անմիջապես հետո խոստովանել է, որ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել, ներողություն է խնդրել ու համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստականություն է հայտնել։ Մինչդեռ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին այսօր «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի ասուլիսի ժամանակ ասել է, որ «ռուսական Մի-24 խոցված ուղղաթիռի միջադեպի հետ կապված վերջնական եզրակացություններ դեռ չկան»։

«Պատերազմը պատերազմ է, ամեն ինչ էլ պատահում է։ Հանձնաժողովն աշխատում է, եզրակացություններ դեռ չկան։ Պարզվել է, որ երեկո էր, ինքնաթիռը ցածր է թռել, այդ պատճառով ռադարների տեսադաշտում չի հայտնվել։ Իսկ այնտեղ ռազմական դրություն է, երիտասարդ տղաները տեսել են, որ ռազմական ուղղաթիռ է թռչում, և ահա նման որոշում է կայացվել», - ասել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ նման միջադեպերի հետաքննությունը, որպես կանոն, բավականին երկար է տևում։ «Սակայն հաշվի առնելով, որ պատերազմական ժամանակ է, կարծում եմ՝ ավելի արագ կավարտվի։ Այնտեղ և՛ մեր պաշտպանության նախարարությունն է, և՛ ՌԴ պաշտպանության նախարարությունը, նրանք կապի մեջ են, հանձնաժողով է ստեղծվել, և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի դատախազությունները զբաղվում են դրանով։ Կարծում եմ՝ եզրահանգումներ կարվեն», - նշել է դիվանագետը։

Ըստ թեմայի

Ադրբեջանական կողմի արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ. ԱԳՆ–ն` ուղղաթիռի դեպքի մասին
Ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման վայրը շրջափակված է․ բացառիկ կադրեր
Բաքվի կողմից ուղղաթիռի խոցումից հետո Հայաստանը ՌԴ-ի հետ մշտական կապի մեջ է․ դեսպան
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, ուղղաթիռ

Գլխավոր թեմաներ