00:31 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
451 0 0

Տարեց մարդիկ ավելի ուշադիր են հետևում իրադարձություններին, ավելի բարձր են գնահատում Ռուսաստանի դերակատարությունը հակամարտության կարգավորման հարցում ու կարծում են, որ նոր պատերազմ չի լինելու։ Հարցման ավելի երիտասարդ մասնակիցները մի փոքր այլ կարծիք ունեն։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնը ներկայացրել է ռուսաստանցիների կարծիքը Ղարաբաղում ընթացող իրադարձությունների վերաբերյալ։ Կենտրոնի պաշտոնական կայքում նշված է, որ ռուսաստանցիների 72%-ը հետևում է Ղարաբաղի իրադարձություններին, նրանցից 19%-ը՝ ուշադրությամբ։ Հիմնականում (39%) 60-ն անց մարդիկ են։ Հարցման մասնակիցների 26%-ն ընդհանրապես չի հետաքրքրվում տարածաշրջանի իրադարձություններով․ հիմնականում դա 18-24 ու 25-34 տարեկաններն են (44% ու 51% համապատասխանաբար)։

Մասնակիցների 81 տոկոսը դրական է վերաբերվում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությանը։ Հիմնականում դա ավագ սերնդի ներկայացուցիչներ են՝ 45-59 տարեկան (88%) ու 60-ից մեծ մարդիկ (94%)։ Ռուսաստանցիների 15 տոկոսը չի հետաքրքրվում իրադարձություններով, մեծ մասամբ դա 25-34 տարեկան մարդիկ են։

Ռուսաստանցիների կարծիքով՝ ՌԴ-ն հակամարտության կարգավորման հարցում հիմնական դերակատարն է եղել։ Այդպես են կարծում հարցման մասնակիցների 64%-ը, հիմնականում 60-ից բարձր տարիքի մարդիկ, նաև 45-59 տարեկանները (77%). Հարցման մասնակիցների 16%-ը կարծում է, որ Ռուսաստանի դերակատարությունը երկրորդական է եղել․ հիմնականում դա երիտասարդներն են․ նրանց 35%-ը 18 - 24 տարեկան են,  28%-ը՝ 25 - 34 տարեկան։

Ռուսաստանի օդուժի ուղղաթիռներն ուղեկցում են ԼՂ ուղևորվող ռուս խաղաղապահների շարասյանը

Ղարաբաղի ապագայի մասին հարցին պատասխանելիս 39%-ը նշել է, որ պատերազմ չի լինելու։ Հիմնականում այդպես են կարծում 60 –ից մեծ մարդիկ (46%)։  Մասնակիցների 31%-ը կարծում է, որ պատերազմը կվերսկսվի, բայց ոչ մոտ ապագայում, 12%-ը կարծում է, որ ռազմական գործողությունները շուտով կվերսկսվեն։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1505 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Ռուսաստանի ԱԴԾ-ն 5 լրացուցիչ հենակետ է տեղակայել Հայաստանում
Ռուսաստանը Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման կենտրոն է ստեղծում
Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը վերջին չորս ու կես տարում չի փոխվել. Փաշինյան
թեգերը:
Ռուսաստան, Հարցում, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ