16:49 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
547 0 0

Ադրբեջանական կողմը երկար ժամանակ թաքցնում էր իր զոհերի մասին տեղեկությունները։ Առաջին տվյալները հայտնվեցին դեկտեմբերի սկզբին։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում 2823 զինծառայողի մահվան մասին, 30 անհետ կորածի որոնում են, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Լուրին կից հրապարակվել են լուսանկարներ, տեղեկություններ զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվերի մասին։ Ընթանում են անհետ կորած համարվող ավելի քան 30 զինծառայողի որոնումներ, ինչպես նաև ավելի քան 50 անձի ճանաչման գործընթաց։

«Այդ մասին տեղեկությունները պարբերաբար կտրամադրվեն հանրությանը»,-հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի վերջին Լեռնային Արցախում վերսկսվեցին մարտական գործողությունները, որոնք դարձան բազմամյա հակամարտության շարունակությունը և հանգեցրին զոհերի նաև խաղաղ բնակչության շրջանում: Կողմերը զինադադար կնքելու մի քանի փորձ ձեռնարկեցին, սակայն հաջող եղավ միայն նոյեմբերի լույս 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությունը:

Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ամբողջությամբ դադարեցնել կրակը և գերիների ու զոհվածների մարմինների փոխանակում իրականացնել: Նոյեմբերի 20-ին Երևանը պաշտոնապես Բաքվին  հանձնեց Աղդամի շրջանը, նոյեմբերի 25-ին՝ Քելբաջարի, իսկ դեկտեմբերի 1-ին՝ Լաչինի շրջանները։ Տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։

Բարի գալուստ Ադրբեջան. ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ցուցանակ են տեղադրել

Ըստ թեմայի

Լավրովի հետ քննարկվելու է Ադրբեջանի սահմանների անվտանգության ապահովման հարցը․ Չավուշօղլու
Հնարավոր է` ողջ մնացածներ կան. Ադրբեջանը չի թույլատրել որոնողական խմբին Հադրութ մտնել
ՀՀ ՄԻՊ–ն ադրբեջանական հանցանքների մասին հաղորդումներն ուղարկել է այլ պետություններ
թեգերը:
Զոհ, Արցախյան պատերազմ, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ