18:02 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
132110

«Սարի աղջիկ» երգը սիրված է Հայաստանում, Թուրքիայում, Իրանում, Ադրբեջանում, Իրաքում և, թերևս, մեր տարածաշրջանում ամենաքննարկվող և վիճելի ստեղծագործություններից է։ Ո՞վ է, վերջիվերջո, առաջինը կատարել այն։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Այս կամ այն տարածաշրջանում հայտնի բազմաթիվ ստեղծագործություններ հաճախ անվերջանալի բանավեճերի առիթ են տալիս․ յուրաքանչյուր ժողովուրդ այն հարազատ է համարում և, բնականաբար, դասում է իր մշակութային ժառանգության շարքում։

Երգչուհի Լիլուն ամուսնու ու երեխաների հետ նոր լուսանկար է հրապարակել

Այդպիսի ստեղծագործություններից է «Սարի աղջիկ» երգը, ադրբեջաներեն՝ «Սարը գելին» («Դեղին հագած հարսնացուն»)։ Երգը սիրված է Հայաստանում, Թուրքիայում, Իրանում, Ադրբեջանում, Իրաքում և մշտական վեճերի առարկա է։

Երգի ամենատարածված մեկնաբանությունն այսպիսին է․ երիտասարդ մահմեդականը սիրահարվում է գեղեցկուհի հայուհուն, սական աղջիկն ուրիշի՝ քրիստոնյայի հետ է ամուսնանում, քանի որ ինքն էլ քրիստոնյա է։

Փաստերը համառ երևույթ են

Որքան էլ վիճեն այդ թեմայով, «Սարի աղջիկ» ստեղծագործության ամենահին գրառված նոտաները հայ մեծ կոմպոզիտոր, երաժշտագետ և ազգագրագետ Կոմիտասինն են։

«Տվյալ ստեղծագործության հայկական ծագման հարցում կասկած անգամ չկա, քանի որ գոյություն ունեն Կոմիտասի ձեռքով գրառված նոտաները, որոնք թվագրված են․ «1913․ Էրիվանի նահանգի Սուրմալու գավառ»։ Ադրբեջանցիները պարզապես չեն կարող այն իրենցով անել, քանի որ դրա նոտայագրումը չունեն։ Իսկ ինչո՞ւ չեն արել։ Որովհետև դա իրենց երաժշտությունը չէ»,-ասում է երգահան, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը։

Այդ նոտայագրումը կա «Կոմիտաս․ Հատոր 12, երգ 276» գրքում։

Ընդ որում՝ ադրբեջանցիները դանդաղեցրել են երգի ռիթմը և մուղամ են ներառել, մինչդեռ Կոմիտասի մոտ այլ կերպ է հնչում։

Wikipedia առցանց հանրագիտարանում նշվում է, որ ռուս հետազոտող և երաժշտագետ Լյուբով Բերգերը վերականգնում է «Սարի աղջիկ» երգի մեղեդին։ Այն, ինչպես և մի շարք այլ հին հայկական երգեր, խուռիական մեղեդի է հիշեցնում (խուռիները Հայկական լեռնաշխարհում բնակվում էին մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից)։ Ըստ վերականգնված տարբերակի, ստեղծագործությունը ինտոնացիոն-տիպային առումով մոտ է խուռիական հիմնին։

Ադրբեջան VS Թուրքիա

«Սարի աղջիկը» կռվախնձոր է ոչ միայն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, այլև Թուրքիայի և Ադրբեջանի միջև։

Բանն այն է, որ Թուրքիայում այդ երգը հայկական է համարվում և հենց հայերի հետ է ասոցացվում։ Ավելին՝ հենց այդ ստեղծագործությունն էր 2007 թվականին հնչում թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում՝ ի հիշատակ հայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքի։

Այս երգի հայկական ծագմանը թուրք հետազոտողներն ու երաժիշտները չեն կասկածում։  Օրինակ՝ գիտնական, զանգվածային մեդիայի ոլորտի մասնագետ Գյուլլու Կարանֆիլը կարծում է, որ «Սարը գելլինը» ծագում է հայկական երգից, որը ժամանակի ընթացքում թուրքական մշակույթի մաս է դարձել։ Նույն կարծիքին է նաև թուրք երաժիշտ և կոմպոզիտոր, իրավապաշտպան Շանար Յուրդաթափանը։

Իհարկե, «ավագ եղբայրների» նման մոտեցումը կատաղության է հասցնում ադրբեջանցիներին, որոնք երգը իրենց ազգայինի տեղ անցկացնելու համար ուժ ու միջոցներ չեն խնայում։ Մշակույթի բոլոր հնարավոր ոլորտներում ստեղծագործությունն անվերջ անգամներ օգտագործելու հետևանքով թվում է, թե այդ երկրում «Սարի աղջիկ» երգի պաշտանմունք կա։

Սրան գրական ստեղծագործություններ են նվիրված (պիեսներից ու պատմվածներից մինչև բանաստեղծություններ), մի քանի ֆիլմ, տեահոլովակներ, պար։ Ադրբեջանում անգամ «Սարը գելին» կոչվող երաժշտական խումբ կա։ Այս երգն էր 2012թ․-ին բացել «Եվրատեսիլ» մրցույթը Բաքվում։

Այսքան ջանքերից հետո զարմանալի չէ, որ ադրբեջանական հանրությունը ցավագին է արձագանքում, երբ Թուրքիայում այն հայերի, մասնավորապես՝ Արևմտյան Հայաստանից արտագաղթածների հետ են կապում։

Երբ հայտնի թուրք երգչուհի Սեզեն Ակսուն «Սարի աղջիկը» երգեց թուրքերեն և հայերեն լեզուներով՝ հայկական երգչախմբի հետ միասին, նրա վրա հարևան երկրից քննադատությունների տարափ թափվեց։

«Սարի աղջիկ» երգի հայ–ադրբեջանական կատարումը «պայթեցրել» է դահլիճը. տեսանյութ

Հայտնի ադրբեջանցի երգիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ակիֆ Իսլամզադեն, օրինակ, ասաց․ «Ինչ վերաբերում է Սեզեն Ակսուին՝ նրան կարելի է հասկանալ, նա կորցրել է ձայնը, բայց նրան փող է պետք․․․ Իսկ ես կուզեի նրան խորհուրդ տալ չքաղաքականանցել երգը և ես մեկ անգամ ուշադրություն դարձնել իր համբավին»։

Երևում է՝ թուրքական և ադրբեջանական հանրությունները այդ հարցում երբեք միասնական կարծիքի չեն հանգի, քանի որ որքան էլ Բաքվում բղավում են ստեղծագործության իբր ադրբեջանական ծագման մասին, անգամ Թուրքիայի նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էր այն հայերի հետ ասոցացնում։

Երբ նա թուրքական Kanal D հեռուստաալիքի «Şeffaf Oda» («Թափանցիկ սենյակ») հաղորդման հյուրն էր, հաղորդավարը, խոսելով բարեկամական և եղբայրական հարաբերությունների մասին, ասաց․ «Եկեք լսենք հայկական «Սարը գելլին» երգը»։ Երգի կատարման ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը նույնիսկ սկսեց ժպտալով ձայնակցել։

Հիմա մեր հարևանները որոշել են հայկական երգը կատարել հայկական ազգային երաժշտական գործիքներով, մասնավորապես՝ դուդուկով, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։

Տեսանյութն ակտիվորեն տարածվում է ադրբեջանական Telegram-ալիքներում։

Ղազանչեցոց տաճարը նրանք ավանդաբար ներկայացնում են որպես ալբանական/աղվանական (հարց է ծագում՝ եթե այն ալբանական է, ինչի՞ համար էր պետք այն երկու անգամ ռմբակոծել), իսկ գործիքներն ու երգը, իհարկե, որպես ադրբեջանական։

Ինչ արած, հավանաբար նրանց համար ծանր է գիտակցել, որ Ադրբեջանում ամենահայտնի ժողովրդական երգն իրականում հայկական ծագում ունի․․․

Ըստ թեմայի

«Հետ բերենք հողը, փառքը հայության». հադրութցի Արթուր Խաչենցը միասնության կոչ է անում երգով
Իվետա Մուկուչյանը Դադիվանքում «Սիրտ իմ սասանի» երգն է կատարում. տեսանյութ
«Սարի աղջիկ» կամ «Սարը գելին». փնտրիր ակունքներում
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, երգ

Գլխավոր թեմաներ