16:58 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (1168)
112 0 0

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ 

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-39-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի քաղաքներում մառախուղ է։

Արագածոտնի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց), Շիրակի մարզում տեղում է ձյուն։

Ամուլսարի հարևանությամբ պատմական հուշարձաններ կան. հանքի շահագործումն անթույլատրելի է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

թեմա:
Եղանակը Հայաստանում (1168)
թեգերը:
սառույց, մառախուղ, ձյուն, Ճանապարհ, Վերին Լարս, Հայաստան, եղանակ

Գլխավոր թեմաներ