00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակ. պատահակա՞ն է զորավարժությունների վայրի ընտրությունը ՀՀ-ի մոտ

© пресс-служба Минобороны Азербайджана / Անցնել մեդիապահոցТурецкая армия прибыла на учения в Азербайджан
Турецкая армия прибыла на учения в Азербайджан  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններն արագացրել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի դե ֆակտո ռազմական միության ձևավորումը, իսկ դրանց շահերը միշտ չէ, որ համընկնում են հարևանների շահերի հետ։ Տարածաշրջանի ապակայունացումն անխուսափելի կդառնա։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Հայաստանի հետ սահմանակից Կարս գավառում հունվարի 17-ին Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հանդիսավոր կերպով դիմավորեցին ադրբեջանցի գործընկերներին, որոնք ժամանել էին «Ձմեռ-2021» համատեղ զորավարժությունների համար: Զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 1-12-ը։

Боевики джихадистской группировки ИГИЛ (11 июня 2014). Сирия - Sputnik Արմենիա
Թուրքիան Ղարաբաղում օգտագործում է իր զինվորականներին և Պակիստանի հատուկ ստորաբաժանումներին

«Մենք շարունակելու ենք գործել «մեկ սրտով» և «մեկ բռունցքով»՝  «երկու պետություն՝ մեկ ազգ» ըմբռնումով։ «Շարունակենք» առանցքային բառը չգիտես ինչու ասոցացվում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետ, որտեղ Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին։ Եվ հեռանկարում նշմարվում է «երկու պետություն՝ մեկ բանակ» հայեցակարգը։

Ավելի վաղ տեղի էին ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հանդիպումները Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մուջահիդ Անվար Խանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Ադրբեջանում Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպան Բիլալ Հայեի հետ: Կողմերը քննարկել են համատեղ զորավարժությունները, ներառյալ ադրբեջանական բանակի զորաշարժերը Պակիստանի և Թուրքիայի հատուկ ծառայության ջոկատների և այլ զորքերի մասնակցությամբ: Նշվել է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մեծ ներուժի ու այն Անկարայի, Բաքվի և Իսլամաբադի շահերից ելնելով զարգացնելու մտադրության մասին։

Պետությունների բարիդրացիական հարաբերությունների զարգացման, ռազմատեխնիկական համագործակցության և բանակային փորձի փոխանակման մեջ ոչ մի դատապարտելի բան չկա, եթե արդյունքում տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածություն չի առաջանում, և մոտակա հարևաններին ռազմական սպառնալիքներ չկան: Վերադառնալով ադրբեջանա-թուրքական «Ձմեռ-2021» համատեղ զորավարժություններին՝ կարելի է նկատել, որ տեղակայման ընտրությունը Հայաստանի սահմանների մոտ, որտեղ, Գյումրիում, գտնվում է 201-րդ ռուսական ռազմակայանը, սադրիչ է թվում։

Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն. տեսանյութ

Տպավորություն է ստեղծվում, որ Անկարան և Բաքուն լիովին բավարարված չեն Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված արդյունքներով, իսկ Իսլամաբադը պատրաստ է «եղբայրաբար» նրանց օգնել Հարավային Կովկասում ՝ Կենտրոնական Ասիայում իր ազդեցության ընդլայնման հաշվարկով:

Ուղիղ սպառնալիք

Փետրվարի 1-12-ը Կարս նահանգում կայանալիք ադրբեջանա-թուրքական զորավարժությունները խոստանում են դառնալ խոշորագույնը վերջին մի քանի տարիների ընթացքում: Զորավարժությունների սցենարը նախատեսում է համատեղ հարձակողական, այդ թվում՝ դեսանտա-գրոհային գործողությունների մշակում: Պայմանական մարտերում կներգրավվեն տանկային և հրետանային ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ջոկատներ և դիպուկահարներ: Որպես զորավարժությունների նպատակ հայտարարված են համատեղ գործողությունների ընթացքում փոխգործակցության մշակումը, գործածվող և հեռանկարային սպառազինության ու տրանսպորտային միջոցների մարտունակության ստուգումը:

Հիշեցնեմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախորդ համատեղ զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ, ընթանում էին Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց մեկուկես ամիս առաջ։ Երևանում 44-օրյա պատերազմը ադրբեջանա-թուրքական զորավարժությունների ուղղակի շարունակությունն են համարում: «Նախապատերազմական» զորաշարժերի ալգորիթմներն ու բովանդակությունը մտահոգում են թե՛ Հայաստանին, թե՛ Ռուսաստանին։

Истребители F15, F16 и штурмовик A10 - Sputnik Արմենիա
Թուրքիան ավիաբազաներ է ստեղծում ադրբեջանական երեք քաղաքում

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի վերջին խոստացել էր «ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը», սակայն իրականությունն այլ է։ Հայ բնակչության անվտանգությունը բացարձակ չէ։ Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագիրն ու կարգավիճակը որոշված չեն, հեռանկարում դրանք կախված են տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունից և ադրբեջանա-թուրքական ռազմական դաշինքի հնարավորություններից:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության արդյունքում Ղարաբաղը գրեթե մեկուսացված անկլավ է մնացել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կեսից մի փոքր ավելին կազմող տարածքում (առանց Հադրութի շրջանի և Շուշի քաղաքի): Կայունությունն ու անվտանգությունը ապահովում են առավելապես ռուս խաղաղապահները։

Հնարավոր է, որ պահպանվող անորոշությունը Անկարայում և Բաքվում պատրանք է ստեղծում, թե իբր «ապստամբ տարածքը» կարելի է «սեղմել» ռազմական միջոցներով՝ անտեսելով ռուս խաղաղապահներին։ Շատերը մոռացել են 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի տարածքում «Մաքուր դաշտ» վրացական գործողության արդյունքները։

Ադրբեջանը ստացավ Արցախի մեծ մասը, բայց կորցրեց ինքնիշխանությունը. Կնյազև

Պատահական չէ, որ ամերիկյան Foreign Policy պարբերականը նշում է Հարավային Կովկասում՝ ռուս-թուրքական շահերի հատման գոտում «անսպասելի առճակատման» մեծ սպառնալիքը։ Իրադարձությունների նման զարգացումը ձեռնտու կլիներ Արևմուտքին՝ Ռուսաստանի մերձավոր արտերկրի ապակայունացման և ՌԴ-ի «զսպման» ընդհանուր ծրագրի իրագործման համար։

Ազդեցիկ թուրք ազգայնականներն իրենց հերթին երազում են վերացնել «թուրքական բաժանված աշխարհը» և Էգեյան ծովից մինչև արեւմտյան Չինաստան միասնական «թուրքական տարածք» ստեղծել: Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմական սպառնալիքները պահպանվում են։ Համեմատաբար հեռավոր Պակիստանն էլ քնած չէ ու վարում է իր ռազմաքաղաքական խաղը, որում գերակշռում են տնտեսական պատճառները։

Պակիստանյան գործոնը

Աշխարհագրորեն Բաքուն և Իսլամաբադը բաժանում է ավելի քան 2000 կմ հեռավորությունը, սակայն միավորում են հատուկ հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հիշեցնեմ՝ դեռևս Պակիստանի հիմնադիր Մուհամմեդ Ալի Ջինան բարձր կարծիք էր հայտնում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին, և Անկարան 1947 թվականին անմիջապես դիվանագիտական հարաբերություններ  հաստատեց նորաստեղծ Պակիստան պետության հետ։ Այդ ժամանակից ի վեր երկու երկրներն ավանդաբար օգնում են միմյանց միջազգային ասպարեզում և ռազմական ոլորտում։ Պակիստանը 1974 թվականից աջակցում է թուրքական ներկայությանը Հյուսիսային Կիպրոսում։

Թուրք-պակիստանյան ռազմական խորհրդատվական խումբը ստեղծվել է 1988 թ․-ին՝ ռազմական կրթության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում փորձի փոխանակման համար, իսկ 2003 թ․-ից Անկարայի և Իսլամաբադի համագործակցությունն ամրապնդում է «Բարձրագույն ռազմական երկխոսություն» կազմակերպությունը: Թուրքիան և Պակիստանը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։

Военная каска - Sputnik Արմենիա
Ադրբեջանը հայ ռազմագերուն զրկել է կյանքի իրավունքից. պատգամավորը` Արա Այվազյանին

Վերջին տարիներին Անկարան դարձել Է Պակիստանի բանակի համար սպառազինության երկրորդ մատակարարը Պեկինից հետո, և միայն 2018 թ․-ին Պակիստանը 1,5 մլրդ դոլար արժողությամբ 30 թուրքական T-129 ուղղաթիռ է ձեռք բերել: Թուրքիան ձգտում է միջնորդ լինել Աֆղանստանի և Պակիստանի միջև կոնֆլիկտային «ցեղային գոտում»:

Նման հարաբերություններն օրինաչափորեն անդրադառնում են Թուրքիայի ազդեցության գոտում գտնվող բոլոր երկրների վրա, Ադրբեջանն ուղղակի դատապարտված է Պակիստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության։ Այսպիսով, տիրապետելով զգալի միջոցների, ունենալով ժամանակակից կործանիչների մեծ ընտրություն միջազգային շուկայում, Բաքուն պատվիրել է պակիստանյան արտադրության երկու տասնյակ JF-17 կործանիչներ, որոնք ակնհայտորեն լավագույնը չեն իրենց դասի մեջ։

Իր հերթին Իսլամաբադը բացահայտ աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի հարձակողական գործողությանը։

Պակիստանցի մասնագետները պատրաստ են մասնակցել Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծմանը, և այնուամենայնիվ՝ Իսլամաբադը նախևառաջ շահագրգռված է տնտեսական էքսպանսիայի հարցում՝ հեռավոր նպատակակետ ունենալով Կենտրոնական Ասիայի հետխորհրդային տարածքը:

Պակիստանը հազիվ թե Հարավային Կովկասում ռազմական գործողությունների մեջ ներքաշվի. Հնդկաստանի և Աֆղանստանի հետ սահմաններին ռազմական հակամարտություններն առավել քան բավարար են: Ադրբեջանի տարածքն ու չեզոքությունն ինքնին նպաստավոր պայմաններ են ստեղծում թուրք-պակիստանյան ռազմական և տնտեսական ազդեցության ընդլայնման (Կասպից ծովով) համար։

Ալիևը Ղարաբաղում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչներ է նշանակել

Կենտրոնական Ասիայի սահմանները փաստացի բաց են։ Դեռևս 2009թ․-ին Նախիջևանում հռչակվել է Թյուրքական խորհուրդը՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ։ 2020 թվականի հոկտեմբերին կայացել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նշանակալի այցերը Ղազախստան և Ուզբեկստան, որտեղ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել: Այդ ժամանակ ղազախական կողմը օպերատիվ կերպով հերքեց «կենտրոնա-ասիական ՆԱՏՕ»-ի ի հայտ գալու հավանականությունը։

Ադրբեջանը Չմիացած երկրների (ռազմական դաշինքներին) շարժման  անդամ է, որը միավորում է աշխարհի 120 պետություն, և նախագահ Իլհամ Ալիևը մինչև 2022 թվականը նախագահում է այդ կազմակերպությունում: Այնուամենայնիվ, Անկարայի ռազմաքաղաքական ակտիվության «նոպան»՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների ֆոնին, թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիայի կողմից սպասվում է իր ազդեցությունն ընդլայնելու փորձերի շարունակություն։

Լրահոս
0