16:18 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
13010

Արցախի` Ադրբեջանին անցած տարածքներում ականի պայթյունի արդեն մի քանի դեպք է գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Եվս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

«Զինծառայող Ռաշադ Ջավադովը Ֆիզուլիի շրջանում պայթել է ականի վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Արցախի` Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքում ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել է 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը։ Ադրբեջանցին մահացել էր ստացած ծանր վնասվածքներից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, գումարտակի հրամանատար, մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։

Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Իսկ ավելի վաղ` 2020թ.–ի դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։

Իսկ 2020–ի նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ–ի 4 աշխատակիցները, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպան, մահացել է ադրբեջանցի զինծառայողներից մեկը։

թեգերը:
պայթյուն, ական, ադրբեջանցի, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ