16:54 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
23910

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում հանդիպումներ է ունեցել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Facebook-ի էջը։

Նշվում է, որ Հայաստանի էկոնոմիկայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր:

«Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների», - գրված է հաղորդագրությունում։

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն:

Հիշեցնենք՝ Քերոբյանը Թեհրան է մեկնել հունվարի 22-ին և  կվերադառնա ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։ Նա արդեն հանդիպել է իրանահայ գործարարների հետ։

Հնարավոր է շրջանցել պատժամիջոցները. որ ոլորտներում է Իրանը պատրաստ համագործակցել ՀՀ-ի հետ

Քերոբյանի գլխավորած պատվիրակությունում են նաև նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանն ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը։

Ըստ թեմայի

Իրանն ուզում է ցույց տալ իր ազդեցությունը. ռուս փորձագետի դիտարկումները Զարիֆի այցի մասին
«Իրանի դեմ լուրջ տանդեմն այսօր էլ է տեսանելի». Բալասանյանը` ԱՄՆ քաղաքականության մասին
Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի հայ գործարարների հետ
թեգերը:
տնտեսություն, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Վահան Քերոբյան

Գլխավոր թեմաներ