18:17 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
124310

Թուրքիայի չափազանց լուրջ ներթափանցումը տարածաշրջան մեծ անհանգստություն է առաջացրել Թեհրանում. Իսլամական հանրապետության իշխանությունները Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը վերականգնելու համար կանեն ամեն ինչ։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Մեծ Թուրանի» ստեղծման հեռանկարները խիստ անհանգստացնում են Թեհրանին, որը կփորձի մեծացնել ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ ի հակակշիռ Անկարայի, Sputnik Արմենիային ասաց արևելագետ Կարինե Գևորգյանը:

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իրանական ընկերություններին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում՝ մատնանշելով երկաթուղային հաղորդակցության սպասվող գործարկումը։

«Կարծում եմ՝ Իրանում շատ սուր բանավեճ է ընթանում, համենայն դեպս՝ ոչ հրապարակային դաշտում։ Որքան ինձ հայտնի է, նրանց շատ է մտահոգում Թուրքիայի չափից ավելի ներթափանցումը Անդրկովկաս, Միջին Ասիա։ Շատ նախագծեր, որոնք կառաջարկի Իրանը, այսպես թե այնպես այլընտրանքային են և ուղղված են այդ տարածաշրջաններում դիրքերն ամրապնդելու Անկարայի հնարավորությունների նվազեցմանը»,-նշեց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ «Մեծ Թուրան»-ի ստեղծման ծրագրերը մտահոգում են Թեհրանին, որն իր խնդիրն է համարում Ադրբեջանին իր պատմամշակութային դաշտ վերադարձնելը: Դա միանգամայն ակնհայտ է։

Իրանը լրջորեն ռազմավարական ծրագրեր է քննարկում տարածաշրջանի վերաբերյալ, այդ թեման սրվել է։ Ամենայն հավանականությամբ, իրանական իշխանությունները շատ լուրջ առաջարկներ են պատրաստում, որպեսզի չկորցնեն ազդեցության այն մակարդակը, որն ունեցել են։

Ադրբեջանցիները հատուկ տեխնիկայով փոխում են ջրի հունը. Մեղրի համայնքը լուրջ խնդրի է բախվում

Իրանցիներն առհասարակ շատ երկար են «թափ հավաքում»։ Սակայն երկար բանակցություններից հետո (իրանցիները շատ «պայմանագրային մարդիկ են»), որպես կանոն, անշեղորեն կատարում են պայմանավորվածությունները։ Միաժամանակ նրանք չեն սիրում, երբ իրենց փորձում են «խցկել» ուրիշի ձևաչափում, նրանք խնամքով են վերաբերվում իրենց ինքնիշխանությանը։

Այլ հարց է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ֆոնին իրանական Ադրբեջանում սկսել են լուրջ անջատողական միտումներ արտահայտվել։

Իրանի իշխանությունները, քաղաքական գործիչները, Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչներն իրենց առջև խնդիր են դրել ներքաղաքական դաշտը մաքրել այդ վտանգավոր միտումներից։

«Որքան ինձ հայտնի է, վերջին ամիսներին նմանատիպ ելույթներին ակտիվորեն մասնակցող մարդանց ձերբակալություններ ու կալանովորումներ են եղել»,-նշեց Գևորգյանը։

Մեկնաբանելով Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խոսքերն այն մասին, որ Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են 6 ամսվա ընթացքում ավելացնել ապրանքաշրջանառությունը միանգամից 2,5 անգամ, Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ այդ հայտարարությունը քաղաքական բնույթ է կրում:

«Մյուս կողմից՝ նման հայտարարությունները հենց այնպես չեն արվում։ Հնարավոր է, որ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարները քննարկվում են ոչ միայն երկկողմ կապերի շրջանակում, այլև միջտարածաշրջանային հարաբերությունների համատեքստում։ Ես նկատի ունեմ այնպիսի գործոններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրաքը, մյուս արաբական երկրները։ Իրանը կարող էր հետաքրքիր լինեն տարանցման տեսանկյունից»,-նշեց Գևորգյանը։

Նրա կարծիքով՝ այդ հարցերը լրջորեն քննարկվում են։ Եվ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարներ, անկասկած, կան։ Բայց դա, հավանաբար, կլինի միայն այն բանից հետո, երբ Հայաստանը կընդունի ռեինդուստրալիզացիայի՝ արդյունաբերության վերականգնման ծրագիրը։

Իրանի արտգործնախարարը Նախիջևանում է. տարանցման խնդիրներ են քննարկվելու

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային շրջայց էր կատարել՝ բանակցություններ վարելով Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում։

Հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել եռակողմ բանակցային ձևաչափ ստեղծելու վերաբերյալ:

Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից ղեկավարելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Բանակցողների հիմնական խնդիրն է՝ պարզել, թե ինչ է հարկավոր կառուցել կամ վերականգնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության լիակատար ապաշրջափակման համար:

Հունվարի 30-ին եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցներն առաջին հանդիպումն անցկացրին և պայմանավորվեցին ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցով, փոխադրումների ապահովման հարցերով՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողությունը և վերահսկողության այլ տեսակներ:

Ըստ թեմայի

Ադրբեջանում թուրքական ավիաբազաների տեղակայումն ուղղակի մարտահրավեր է ՌԴ–ին և Իրանին
Պետք է գերակտիվ աշխատել, որ ձևավորվի Ռուսաստան–Իրան–Հայաստան առանցքը. Ոսկանյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ստորագրել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման հուշագիր
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ