01:17 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
114 0 0

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն ահազանգել է արևմտահայերենի պահպանման խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Չմոռանանք, որ պետություն չունենալով` լեզուն է եղել մեր միասնության հիմնասյունը. նախարար

Նա ահազանգել է, որ իր մայրենի լեզուն` արևմտահայերենը, ինչպես նաև բազմաթիվ այլ լեզուներ ոչնչացման եզրին են։

«Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ, որ լեզուները եղբայրաբար ապրեն մեր երկրին մեջ»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ դեռ 2019-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի հրապարակած փաստաթղթում ասվում էր, որ Թուրքիայում արևմտահայերենը կանգնած է ոչնչացման եզրին: Ավելին, այնտեղ ընդհանուր առմամբ 18 լեզու կա, որոնք կամ ոչնչացել են, կամ գնում են այդ ճանապարհով:

Նշենք, որ փետրվարի 21–ը մայրենիի միջազգային օրն է, այն Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր:

Ըստ թեմայի

Փայլանը Ստամբուլի Խորա վանքում կատարվածի հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը
«Ամոթ ձեզ». Փայլանը հայտնում է, որ Բուրսայի հայկական եկեղեցին վաճառքի են հանել
Կարո Փայլանը դատական հայց է ներկայացրել ադրբեջանցի կնոջ դեմ
թեգերը:
հայերեն, Հայոց լեզու, Թուրքիա, Կարո Փայլան

Գլխավոր թեմաներ