00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը չի կատարել ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ

© Sputnik / Asatur YesayantsВстреча министров иностранных дел Армении и Ирана Ара Айвазяна и Мохаммада Джавада Зарифа в рамках регионального турне главы МИД Ирана (27 января 2021). Еревaн
Встреча министров иностранных дел Армении и Ирана Ара Айвазяна и Мохаммада Джавада Зарифа в рамках регионального турне главы МИД Ирана (27 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական ագրեսիային ու դրա հետևանքներին:

Այվազյանը շեշտել է, որ Հայաստանը միացել էր COVID-19 համավարակին արձագանքման ընթացքում գլոբալ հրադադարի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին։ Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն անտեսեց այն, այլև, օգտվելով համաճարակային իրավիճակից, Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց:

Пробитая каска на территории у госпиталя в Мартакерте, разрушенного в результате обстрела. - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Ադրբեջանը շարունակում է խախտել ՄԻԵԴ-ի պահանջները. հայ գերուն խոշտանգելով սպանել են

«Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցրել, որ նպատակ է հետապնդել Արցախից վերացնել հայկական հետքը, և Թուրքիայի ու վերջինիս հովանավորյալ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ զանգվածային վայրագություններ է իրականացրել հայերի նկատմամբ: Այսպիսով, անցյալ դարասկզբին հայերի դեմ իրականացված և անպատիժ մնացած Ցեղասպանության սարսափները կրկնվեցին մեր տարածաշրջանում զանգվածային վայրագությունների այլ դրսևորումների տեսքով՝ նույն ոճրագործի հրահրմամբ և մեղսակցությամբ»,- ասել է ԱԳ նախարարը:

Նա շեշտել է, որ վարձկանների և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների լայն օգտագործմամբ դաժանորեն փորձ է արվել ճնշել Արցախի հայերի մարդու իրավունքները, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային դերակատարների կողմից:

«Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցված 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը իրականացրել է սարսափելի հանցագործություններ ու վայրագություններ՝ միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, ծննդատներ, շուկաներ, ճանապարհներ, հաղորդակցության համակարգեր և այլ հաստատություններ, պղծել և ոչնչացրել է Արցախի տարածքում գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ այդ թվում եկեղեցիներ, խաչքարեր և այլ հուշարձաններ»,- ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված երկու օդային հարվածների հետևանքով վնասվել էր Շուշիի  Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը:

Գերիների հետ կապված խնդիրների մասին զեկուցվելու է նախագահ Արմեն Սարգսյանին

Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պատմական խորհրդանշի դեմ իրականացված այս կանխամտածված հարձակումը, Այվազյանի խոսքով, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հիշողության ոչնչացման քաղաքականության շարունակություն, որի վերջնանպատակն է Արցախի հայաթափումը և այնտեղ հայկական մշակութային ներկայության ոչնչացումը։

Իսկ ադրբեջանական զինուժի կողմից  Հադրութի շրջանում գերեվարված հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հաշվեհարդարը, նրա դիտարկմամբ,  Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ամենասարսափելի դեպքերից մեկն է, որը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից արդեն իսկ որակվել է որպես հնարավոր պատերազմական հանցագործություն: 

Министр обороны Вагаршак Арутюнян посетил 102 военную базу (29 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Արցախ, սպառազինություն, Նախիջևան. ՊՆ-ն պատասխանել է ՌԻԱ Նովոստիի հարցերին

«Ցավոք, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ցույց տվեց, որ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմները չեն գործում, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր գործունեությունը դրանց հետագա բարելավման ուղղությամբ, ներառյալ Մարդու իրավունքների խորհրդի վերանայման գործընթացի շրջանակներում»,- հայտարարել է Այվազյանը:

Արցախում ՄԱԿ-ի բացակայության փաստը ՀՀ նախարարը որակել է իբրև միջազգային պաշտպանություն չապահովելու գործոններից մեկը:

«Այս պատերազմի առանձնահատկություններից մեկն այն էր, որ Ադրբեջանը լայնորեն օգտագործել է սոցիալական մեդիայի հարթակները` հայ բնակչությանն ահաբեկելու նպատակով։ Բարձրաստիճան ղեկավարության ուղղորդմամբ Ադրբեջանի պաշտոնատար անձինք և զինված ուժերը սոցիալական մեդիայի հարթակներում տարածում են տեսանյութեր, որոնք հաստատում են հայ ռազմագերիների և պատանդների նկատմամբ նվաստացուցիչ, անմարդկային և դաժան վերաբերմունքի, այդ թվում ստորացման և ֆիզիկական բռնության, խեղումների, ինչպես նաև Իսլամական պետության գործելաոճին բնորոշ գլխատումների փաստերը: Պատերազմական հանցագործություններ իրականացնողները, ովքեր հրապարակավ պարծենում են հայերի գլխատումներով, արժանացան Ադրբեջանի բարձր պետական պարգևների, ներառյալ ազգային հերոսի կոչումների»,- ասել է Այվազյանը։

Կքննարկվի որպես ալբանական ներկայացվող հայկական հուշարձանների հարցը. Դումանյանն Արցախում է

Նա նաև արձանագրել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ:

«Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը, և շարունակում է գերության մեջ նրանց մի մասին»,- ասել է ԱԳ նախարարը:

Նա նաև նշել, է որ իր իրավունքների համար պայքարող արցախցին այսօր էլ իր նախնիների հողում առերեսվում է գոյութենական սպառնալիքին:

Լրահոս
0