16:25 14 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
307 0 0

Համավարակի հետ կապված Վրաստան մուտք գործելու սահմանափակումները որոշ փոփոխությունների են ենթարկվել։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հայաստանի քաղաքացիները մարտի 1-ից կարող են օդային ճանապարհով Վրաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական ՊՇՌ թեստի առկայության դեպքում: Համապատասխան որոշումն ընդունվել է համակարգող խորհրդի նիստի ընթացքում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ Վրաստանը պարզեցրել է մուտքը Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Բելառուսի քաղաքացիների համար:

 «Ցամաքային սահմաններում նախկինի պես պահպանվում է այսօրվա դրությամբ գործող ռեժիմը», - ասել է Ղարիբաշվիլին:

Իշխանությունը փոխել է սահմանափակումները նաև Վրաստանի ներսում։ Մասնավորապես, փետրվարի 25-ից երկրում կգործի միջքաղաքային տրանսպորտը, հաստատությունները մարտի 8-ից կբացեն դռներն այցելուների համար:

Գիշերը Վրաստանում տեղաշարժի սահմանափակումը ուժի մեջ է մնում։ Փողոց դուրս գալը չի թույլատրվում ժամը 21։00-ից մինչև 5։00-ն։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

Ավելի վաղ Հայաստանը չէր ընդգրկվել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել միայն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում:

թեգերը:
կարանտին, թեստ, կորոնավիրուս, Սահման, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ