22:48 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Հարևան երկրում էլ իրավիճակը խառն է։ Ցուցարարները պահանջում են արտահերթ ընտրությունների անցկացում և Վրաստանի վարչապետի անհապաղ հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմության ներկայացուցիչներն այս պահին Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտայում Վրաստանի խորհրդարանի շենքից բողոքի երթ են սկսել դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, հաղորդում է Sputnik Գրուզիան:

Ցուցարարները պահանջում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը։

«Մեր հիմնական պահանջը նախկինի պես մնում է արտահերթ ընտրությունների անցկացումը, բայց մենք պահանջում ենք նաև երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անհապաղ հրաժարականը, որը այս սարսափի հեղինակներից մեկն է»,-ասում է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի համար առիթ է հանդիսացել ընդդիմադիր «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում հնչած ձայնագրություն ՝ իբր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Բերայի և պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեի մասնակցությամբ: Ձայնագրություններում, հեռուստաընկերության տվյալներով, խոսվում է Իվանիշվիլիի սոցիալական ցանցերի էջերում անցանկալի մեկնաբանություններ գրողների հետ հաշվեհարդարի մասին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետին

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական էր ներկայացրել 2021–ի փետրվարի 18-ին՝ իր թիմի հետ տարաձայնությունների պատճառով։ Մի քանի օր անց Վրաստանի վարչապետ էր նշանակվել Իրակլի Ղարիբաշվիլին։

Ըստ թեմայի

Ի՞նչ է «թաքնված» Այվազյանի թբիլիսյան այցի հետևում, և ի՞նչ կապ ունեն հայկական բեռնատարները
Թբիլիսին կօգնի՞ հայկական հուշարձանների հարցով. Դումանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին
Թբիլիսիում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը. տեսանյութ
թեգերը:
Բողոքի ակցիա, Իրակլի Ղարիբաշվիլի, Վարչապետ, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ