21:20 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
127 0 0

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, հատկապես Թեհրանի դեմ ևս մեկ տարով պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարության ֆոնին։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ Վաշինգտոնը կշարունակի Իրանի դեմ «հիբրիդային պատերազմը»: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ մեկնաբանելով Պարսից ծոցում ամերիկյան ինքնաթիռների հայտնվելը։

Մի քանի B-52 ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ մարտի 8-ին առանց վայրէջք կատարելու թռիչքներ են իրականացրել ԱՄՆ տարածքից դեպի Իրանի հարավային սահման և հակառակ ուղղությամբ։

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները շարունակում են բավական լարված մնալ, հատկապես Թեհրանի դեմ ևս մեկ տարով պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարության ֆոնին։ Ամենայն հավանականությամբ, իրավիճակն առաջիկայում կզարգանա ագրեսիվ հռետորաբանությունն ուժեղացնելու ուղղությամբ։

«Սակայն չեմ կարծում, որ կողմերը կանցնեն գործնական քայլերի՝ բուն Իրանի տարածքում գործողություններ կատարելու առումով։ Այլ հարց է, որ ակտիվ կլինեն գործընթացներն այն տարածաշրջաններում, որտեղ կա իրանական ներկայություն, օրինակ՝ Սիրիայում։ Կշարունակվի այսպես կոչված «հիբրիդային պատերազմը»», - ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մինչև Ջո Բայդենի վարչակազմի գալը, շատերը կածում էին, որ ԱՄՆ նոր ղեկավարության օրոք Թեհրանի  նկատմամբ վերաբերմունքը կփոխվի։ Հատկապես հաշվի առնվում այն հանգամանքը, որ Բայդենը փոխնախագահ էր Օբամայի կաբինետում, որի օրոք Իրանի հետ «միջուկային գործարք» ստորագրվեց։

Սակայն գործընթացները ցույց տվեցին, որ անկախ իշխանությունից, Վաշինգտոնում կարծում են, որ ԱՄՆ-ի շահերից է բխում շարունակել Իրանի դեմ այդ քաղաքականությունը։

Իրանի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունը կակտիվանա. Այվազյանը զրուցել է Զարիֆի հետ

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ ձեռնտու է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկվեն։ Իրանական բաց և ազատ տնտեսությունը, օրինակ, թույլ կտար գոնե մասամբ թեթևացնել դրամական փոխանցումների իրականացման գործընթացը։

«Մյուս կողմից, Իրանը պատժամիջոցների պայմաններում փորձում է անդամակցել ԵԱՏՄ-ին։ Դա նոր պատուհան է բացում Հայաստանի համար։ Սակայն այսօր մեր առաջ բազմաթիվ խնդիրներ են ծառացել՝ անվտանգության, տնտեսության, սոցիալական ոլորտում։ Նախ անհրաժեշտ է լուծել դրանք, որից հետո մտածել մյուս բաների մասին», - նշեց Վարդանյանը։

Թուրքիան կողմ է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացվեն

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 5–ին երկարաձգեց դեռևս 1995 թվականից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասվում էր, որ Իրանի գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը։

Ըստ թեմայի

ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից
ՀՀ վարչապետի հետ խոսում է ոչ թե ԱՄՆ–ի նախագահը, այլ պետքարտուղարը. ի՞նչ է դա նշանակում
ԱՄՆ կոնգրեսականները հայ գերիներին ազատ արձակելու կոչով բանաձև կներկայացնեն
թեգերը:
Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Հայաստան, պատժամիջոցներ, Ջո Բայդեն, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ