00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի փոփոխությունները

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցԳազատար խողովակ
Գազատար խողովակ - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը գործուղվել է Իրան` պայմանագրում փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Հայաստանն ու Իրանը պատրաստվում են փոփոխություններ իրականացնել «Հայաստան-Իրան. գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի պայմանագրում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մարտի 9-10-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն` պայմանագրում փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Газовая горелка - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2021
Սակագնային պատնեշ․ ի՞նչ խնդիրների է բախվում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի նախագիծը

Sputnik Արմենիայի այս տեղեկությունները հաստատեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` հավելելով, որ Իրանի հետ կնքված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի գործող պայմանագրի ժամկետն 2026թ.–ին ավարտվում է։

«Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում գործող պայմանագրի ժամկետի ավարտին նախատեսվող նոր պայմանագրի ժամկետների պայմանների հետ կապված»,– հայտնեցին նախարարությունից։

Թե կոնկրետ ինչ փոփոխություններ են քննարկվում իրանական կողմի հետ, առայժմ չի հրապարակվում, բայց և միաժամանակ ոչինչ էլ չի բացառվում, այդ թվում` Իրանից ներկրվող գազի ու Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման հնարավորությունը։

Նշենք, որ գործող պայմանագրով Հայաստանն Իրանից տարեկան շուրջ 300-400 մլն խորանարդ մետր գազ է ստանում, որի դիմաց Իրանին 1-1.2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Իրանից ներմուծվող գազի ծավալը կազմում է Հայաստանի պահանջարկի շուրջ 15%-ը։ Գազի հիմնական մատակարարը շարունակում է մնալ Ռուսաստանը։

Հայաստանը կարող է հանդես գալ շահողի դերում. Ոսկանյանը` Իրանի ԵԱՏՄ–ին անդամակցելու մասին

Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը, սակայն, իրականում շատ ավելի մեծ է, դրանով հնարավոր է տարեկան մինչև 1.2 մլրդ խմ գազ մատակարարել Հայաստան, իսկ գազատարի արդիականացման ու ճնշման ավելացման դեպքում մատակարարվող գազի ծավալը հնարավոր է հասցնել  2-2.3 մլրդ խմ–ի։

Միաժամանակ, Իրանի  հյուսիսային շրջաններում տարեցտարի ավելանում է հայաստանյան էլեկտրաէներգիայի պահանջարկը։

2019թ.–ի հուլիսին Թեհրանում կայացած Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալների վերանայման հնարավորությունը։

Электростанция в Карвачаре. Республика Арцах - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2020
Արցախի 34 ՀԷԿ-ից մնացել են 6-ը. պակասող էլեկտրաէներգիան կմատակարարվի Հայաստանից

Իրան–Հայաստան էներգետիկ համագործակցության մեկ այլ կարևոր բաղադրիչ է նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, որի վերաբերյալ նույնպես 2019թ.–ին Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ իրանական կողմի հետ բանակցություններում որոշակի հստակություն է ձեռք բերվել։ Ըստ նրա, Մեղրիում ՀԷԿ-ի կառուցումից հետո դրանում արտադրվող էլեկտրաէներգիան 10-15 տարվա ընթացքում գնելու է իրանական կողմը։ Սա, Գրիգորյանի գնահատմամբ, թույլ կտա ավելացնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրով Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալը` հասցնելով այն տարեկան մինչև 1 մլրդ խմ-ի։

Sputnik Արմենիան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փորձեց ճշտել նաև, թե արդյո՞ք փոխնախարար Հակոբ Վարդանյանի երկօրյա այցի օրակարգում ներառված է նաև Մեղրի ՀԷԿ–ի շինարարության ու երկու երկրների էներգետիկ համագործակցության վրա դրա հնարավոր ազդեցության հարցը։

«Որևէ նախնական կամ ավարտուն պայմանավորվածություն չկա։ Փոխնախարարի այցի ընթացքում աշխատանքային քննարկումներից հետո, եթե հրապարակման ենթակա տեղեկություն լինի, բնականաբար կհրապարակվի»,– Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեցին նախարարությունից։

Թե որքանով Մեղրի ՀԷԿ–ի կառուցման ծրագրի վրա կազդի ՀՀ Սյունիքի մարզի սահմանների փոփոխությունը, ևս այս պահին հայտնի չէ, կամ առնվազն` չի բարձրաձայնվում։

Իրանցի մի շարք գործարարներ հետաքրքվել են ՀՀ–ում ներդրումներ անելու հնարավորություններով

«Հայաստան-Իրան. գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը ստորագրվել է 2004թ–ին: Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունն ընթացել է երկու փուլով` Մեղրի- Քաջարան ու Քաջարան-Արարատ հատվածներով: Մեղրի-Քաջարան հատվածի /40կմ/ շինարարությունը սկսվել է 2005 թվականին` Իրանի արտահանման բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Գազամուղի մյուս Քաջարան-Արարատ հատվածի /187կմ/ շինարարությունը սկսվել է 2006 թվականի վերջին և իրականացվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերի շրջանակում:

Լրահոս
0