04:19 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
95403

Իրանական աղբյուրների հրապարակումներում անհանգստություն է հայտնվում Հայաստանի և Իրանի սահմաններից ոչ հեռու թուրքական զորավարժությունների կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղափոխել Հայաստանի հետ սահմանին՝ զորավարժություններ անցկացնելու նպատակով, հայտնում է իրանական Azariha Telegram-ալիքը:

Ալիքը մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում երևում են տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահապատ մեքենաներ։ Նշվում է, որ զորավարժություններում ներգրավված զրահատեխնիկան նախկինում օգտագործվել է Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ։ Հրապարակման հեղինակները, հղում անելով վերլուծաբաններին, նշում են, որ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Հայաստանի Սյունիքի մարզի վրա, որը սահմանակից է Իրանին, և այդպիսով կտրել հայ-իրանական սահմանը։

«Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է։ Լիամասշտաբ պատերազմը կանխելու համար Իրանի զինված ուժերը պետք է անհապաղ տեղակայվեն սահմանի երկայնքով՝ Հայաստանի և Նախիջևանի միջև»,-նշվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ՝ փետրվարին, Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների հետագա շարունակությունը անվտանգության խնդիրներ կառաջացներ Իրանի հյուսիսային սահմաններին։

Ահաբեկիչների ներկայությունն անընդունելի է. ի՞նչ են քննարկել իրանցի և հայ դիվանագետները

Ըստ թեմայի

Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան
Սյունիք չի կարող թուրքի ոտք մտնել. Շուռնուխի սահմանին մեծ եռագույնն է ծածանվում․ տեսանյութ
Սահմանապահ զորքերը Սյունիքում լուծում են իրենց խնդիրները. ԱԱԾ
թեգերը:
Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, Սյունիք

Գլխավոր թեմաներ