14:58 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
0 0 0

Հարձակվողն արդեն ձերբակալված է։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ Ստամբուլի Քարթալ շրջանում փաստաբանական գրասենյակի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, զոհվել է երեք մարդ, ևս երկու մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել այսպես․ Յալովա քաղաքի շրջաններից մեկի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Ահմեթ Սալիհ Բ.-ն իր հարազատների հետ գնացել է փաստաբանի մոտ, որպեսզի լուծի ժառանգության հարց։ Սակայն փաստաբանի գրասենյակում հարազատների միջև վեճ է ծագել։ Արդյունքում Բ.-ն հանել է զենքն ու կրակ բացել հարազատների ուղղությամբ։ Երեք մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորում ստացել։

Փաստաբանական գրասենյակի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Կրակոցներից հետո տղամարդը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն թե՛ նրան, թե՛ զենքը հայտնաբերել են։ Նա տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, սկսվել է հետաքննություն։

Ըստ թեմայի

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան
Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ Աքբերովին ձերբակալել են դիտավորյալ սպանության համար
թեգերը:
Սպանություն, Ստամբուլ

Գլխավոր թեմաներ