00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սապերավին» այլևս խնդիր չէ, բայց կախեթը....ինչ են որոշել հայերն ու վրացիները գինու հարցում

© Sputnik / Ani LiparityanПраздничное настроение на "Винных днях" (12 мая 2018). Ереван
Праздничное настроение на Винных днях (12 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Բաժանորդագրվել
Ապրիլի 5-7-ը ՀՀ պատվիրակությունը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել հայկական տեղական «Կախեթ» տեսակի գինու մակնշման խնդիրը լուծելու համար: Արդյունքում կստորագրվի համաձայնագիր, որը հետագայում թույլ կտա բացառել տարաբնույթ խնդիրների առաջացումը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զառա Մուրադյանը։

Ապրիլի 5-7-ը ՀՀ պատվիրակությունը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում: Պատվիրակության կազմում է եղել նաև Զառա Մուրադյանը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի տարբեր հարցեր, այդ թվում՝ 2020 թ․-ի դեկտեմբերին և 2021 թ․-ի հունվարին ծագած հայկական մի շարք գինիների անվանումների հետ կապված խնդիրները:

Հայկական գինին կարող է համաշխարհային բրենդ դառնալ, իսկ հայկական կոնյակի դեմ մեծ աշխատանք է տարվում - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2021
Հայկական կոնյակի դեմ մեծ աշխատանք է տարվում, իսկ գինին կարող է համաշխարհային բրենդ դառնալ

Այն ժամանակ մի շարք հայկական ընկերություններ, որոնք զբաղվում էին գինու արտադրությամբ և արտահանմամբ երրորդ երկրներ, բախվեցին իրենց արտադրանքը Վրաստանի տարածքով մատակարարելու խնդրին։ Հայկական գինով կոնտեյները մնացել էին հարևան երկրի մաքսային անցակետի տարածքում, բիզնեսը վնասներ կրեց, իսկ վրացական կողմն այն ժամանակ այդպես էլ չպարզաբանեց, թե որն է եղել արտակարգ իրավիճակի պատճառը: Հայաստանում ենթադրեցին, որ պատճառը կախեթ խաղողի տեղական տեսակի անվանումն է և պարզվեց, որ ճիշտ են կռահել։

«Հանդիպումը կառուցողական է եղել, վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել և օգնել մեզ։ Մենք ներկայացրել ենք խնդիրն ու խոչընդոտները, որոնց բախվում են մեր գինեգործները»,-ասաց Մուրադյանը։

Որոշ հարցերում համաձայնություններ են ձեռք բերվել․ «ռկացիթելի», «մսխալի» և «սապերավի» տեսակների հայկական գինիները Վրաստանով տարանցման ընթացքում այլևս խնդիրերի չեն բախվի։ Դա կապահովվի, եթե նշված անվանումները շշերի վրա գրված չլինեն վրացերեն լեզվով։

Խնդրահարույց է մնում կախեթ տեսակի խաղողի հարցը։ Բանն այն է, որ Կախեթիա տարածաշրջանը, որը Վրաստանի լավագույն գինեգործական շրջանն է համարվում, գրանցված է, և դրա անվանումը ԵՄ իրավաբանական պաշտպանության տակ է։ 2014թ․-ից ի վեր Վրաստանի և Եվրամիության միջև գործում է սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի աշխարհագրական նշումների պաշտպանության մասին երկկողմ համաձայնագիրը։

Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում

Ըստ այդ համաձայնագրի՝ Կախեթիա անվանումը պաշտպանված է օրենսդրական մակարդակով։ Ստացվում է, որ հայկական անվանումը խեղաթյուրում է արձանագրված աշխարհագրական անունը։ Դա է առիթ հանդիսացել, որ Վրաստանում հունվարին թույլ չտան այդ տեսակի հայկական գինիների տարանցումը։

Մուրադյանի խոսքով՝ ինքը տեղեկացրել է գործընկերներին, որ Հայաստանում 16 ընկերություն աճեցնում են այդ տեղական տեսակի խաղողը և գինի են արտադրում։ Արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ Վրաստանի Կախեթիայի աշխարհագրական անունը պահպանելու և միաժամանակ Հայաստանում արտադրվող նշված տեսակի խաղողի գինու անարգել վաճառքի հնարավորություններն ուսումնասիրելու համար։

Ինչո՞ւ է Հայաստանը կորցնում իր կոնյակը․ ռուս փորձագետը մի շարք խնդիրներ է «գաղտնազերծում»

Ինչ վերաբերում է հայկական գինիներին, ապա ընկերություններն արդեն վճարել են տուգանքները և այս պահին աշխատում են մակնշման վրա, որպեսզի նորից պատվիրատուին հասցնեն ապրանքը։

Լրահոս
0