06:13 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
120 0 0

Էներգետիկ խափանման պատճառ կարող է լինել ուրանի հարստացման ավելի բարձր արագություն ունեցող նոր կայանի փորձարկումը:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Այսօր վթար է տեղի ունեցել Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտում։ Տեղեկությունը հայտնում է Fars լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը։

Նշվում է, որ միջադեպը կապված է էլեկտրաէներգիայի բաշխման հետ։ Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել է, որ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Նրա խոսքով՝ ներկայումս էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում արտակարգ դրությունը վերացված է։

Այժմ համապատասխան պետական կառույցների մասնագետները հետաքննություն են սկսել ՝ պարզելու միջադեպի պատճառը։

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ էներգետիկ խափանումը կարող էր տեղի ունենալ ցենտրիֆուգների գործարկումից հետո։ Վթարի պատճառը կարող է լինել ուրանի հարստացման ավելի բարձր արագություն ունեցող նոր կայանի փորձարկումը:

Ըստ թեմայի

Արդյոք Պուտինն իր հետ տայգա էր տարել միջուկային ճամպրուկը․ պատասխանել է Պեսկովը
Եվրոպացիները փորձելու են միջուկային գործարքի ծրագրում Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը համաձայնեցնել
ԱՄՆ-ն սթափվել է, Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին
թեգերը:
վթար, էլեկտրաէներգիա, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ