18:58 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կարևորել են հակամարտության հետևանքների հաղթահարումն ու դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորումն արդարության հիմքով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղում արդար հիմունքներով երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս կայուն հրադադար պահպանել։ Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և առհասարակ դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ձեռքբերումը արդարացի հիմքով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների։ Մենք դիտարկել ենք այն դերը, որը կարող են խաղալ տարածաշրջանի երկրները այդ գործընթացում»,-ասել է Լավրովը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Ըստ թեմայի

Լավրովն ապրիլի 1–ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ կքննարկի Ղարաբաղի թեման
«Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում». Լևոն Տեր–Պետրոսյան
Պուտինը բանակցություններ է վարել Էրդողանի հետ ու քննարկել Ղարաբաղի թեման
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Սերգեյ Լավրով

Գլխավոր թեմաներ