13:07 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD488.19
  • GBP679.51
  • EUR580.70
  • RUB6.69
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է տարածաշրջանային մարտահրավերների և հայ–իրանական համագործակցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության  «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է երկու երկրների ազգային անվտանգությանը: ISNA լրատվական գործակալությանը տված  հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկիր, կարող է ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում ունենալ դրական դերակատարում: Հարցազրույցի հայերեն տարբերակը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Կուզենայի հատուկ ընդգծել Իրանի կարևոր դերակատարությունը պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն սպառնացող երևույթների դեմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման առումով: Դա վերաբերում է երկու երկրների ընդհանուր սահմանի և ինքնիշխանության անձեռնմխելիության ուղղությամբ իրականացված քայլերին (նախազգուշական հայտարարություններ, իրանական զինուժի տեղակայում սահմանի երկայնքով): Վերջին պատերազմից հետո, առավել քան երբևէ, ձևավորվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի գիտակցում Երևանում և Թեհրանում: Ուստի անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ողջ համալիրը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակը»,–ասել է դեսպանը:

Նրա խոսքով`այսօր էլ չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը բազմաթիվ բարդ և խնդրահարույց հարցերի կարգավորման գործում: Նա նշել է, որ կցանկանայինք տեսնել Իրանի գործուն ազդեցությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ հայ ռազմագերիների ազատման հարցում: Միաժամանակ կարևոր է ներկա պայմաններում մեծապես ակտիվացնել Հայաստան-Իրան հարաբերությունների բոլոր բաղադրիչները, որոնք ապահովում են երկու երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը:

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ–ի միջոցով ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հեռանկարը

«Հատկապես անհրաժեշտ է «ամրապնդել» Հյուսիս-հարավ տրանսպորտային և էներգետիկ առանցքը, խորացնել գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առևտրաշրջանառության աճը և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը: Անշուշտ, վերը նշված ոլորտներում անցած տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև համագործակցության հաջողված օրինակները բազմաթիվ են, սակայն ստեղծված տարածաշրջանային նոր իրավիճակը մեր առջև առավել ակտիվ փոխգործակցության պահանջներ է դնում»,-ասել է Թումանյանը:

Անդրադառնալով տարածաշրջանում պատերազմից հետո մնացած ահաբեկչական խմբավորումների մասին հարցին` դեսպանը նշել է, որ Արցախյան վերջին պատերազմին Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված վարձկան ահաբեկիչները պատերազմական հանցագործություններ են կատարել նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ:

Չիրացված ներուժ կա․ նախարար Պապիկյանն ու Իրանի դեսպանը հանդիպել են

Նա հիշեցրել է, որ ներկայումս, ըստ տարբեր տեղեկատվական աղբյուրների, Ադրբեջանը և Թուրքիան փորձում են նրանց բնակեցնել Արցախի տարածքում և էթնիկ զտման ենթարկված շրջաններում: Թումանյանը նշել է, որ Հայաստանը մշտապես դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և պատրաստ է համագործակցել այդ սպառնալիքի չեզոքացման և իսպառ վերացման ուղղությամբ:

Ըստ թեմայի

Հայաստանը փորձում է արագացնել Իրանի հետ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը
Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է
Միջադեպ իրանա-ադրբեջանական սահմանին. 2 հոգու ձերբակալել են, մեկը վնասվածք է ստացել
թեգերը:
Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Դեսպան, Արտաշես Թումանյան, Սահման, տարածաշրջան

Գլխավոր թեմաներ