22:56 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
49 0 0

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ մեր երկրները շատ անելիքներ ունեն ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ազգային տոնի առթիվ:

«Ավելի քան մեկ դար առաջ, արտահայտելով սեփական անկախ պետականությունն ունենալու վերաբերյալ իր անբեկանելի կամքը, բարեկամ վրաց ժողովուրդն այսօր էլ հետևողականորեն շարունակում է վերահաստատել իր այդ ձգտումը՝ կառուցելով և զարգացնելով Վրաստան պետությունը։

Հարգելի՛ պարոն վարչապետ, Հայաստանը և Վրաստանը իրենց պետականաշինության ընթացքում մշակել և ներդրել են այնպիսի փոխգործակցության նախադրյալներ, որոնց իրականացմամբ հնարավոր է եղել մեր երկրների միջև հարաբերությունները լավագույնս պահպանել և զարգացնել»,–ասված է Փաշինյանի շնորհավորական ուղերձում:

Նա նշել է, որ մեր երկրները շատ անելիքներ ունեն ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում: «Այս համատեքստում աներկբա է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը խորացնելու և այն նորանոր ձեռքբերումներով հարստացնելու մեր հանձնառությունը»,–ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Պատերազմի ավարտից հետո Վրաստանը տարածաշրջանային զարգացումներում շահագրգիռ կողմ է դարձել

Փաշինյանը Ղարիբաշվիլիին մաղթել է հաջողություն պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Վրաստանի ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց։

թեգերը:
Իրակլի Ղարիբաշվիլի, տոն, Անկախության օր, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ