14:51 12 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
125 0 0

Ադրբեջանական իշխանությունները դատական գործընթաց են սկսել գերեվարված սփյուռքահայի նկատմամբ ՝ նրան մեղադրանքներ ներկայացնելով երկրի Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի -Sputnik. Բաքվի դատարանում դատախազը պահանջել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել 20 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվի Յասամալի դատարանում այսօր մեկնարկել է Էուլջեքչյանի գործով նախապատրաստական նիստը:

Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանի որոշմամբ` Վիգենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Անցած շաբաթ ավարտվել է նախաքննությունը, և գործը փոխանցվել է դատարան։

Ինչպես հաղորդում Է Sputnik Ադրբեջանը, հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին:

2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի են վերցրել ադրբեջանցի զինվորականները։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդության շնորհիվ ազատ արձակվեց։

Բացի Էուլջեքչյանից, Բաքվում մտադիր են շինծու գործերով դատել նաև այլ գերիների։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ`  դատապարտելով Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների և պատանդների քրեական հետապնդման փաստը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։ ԱԳՆ-ն Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին։

«Դատական գործերս ավարտվեն, կգամ». ինչ է պատմել ընտանիքին Բաքվում պահվող լիբանանահայ գերին

Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի «խոստովանական» ցուցմունքների վրա։

Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։ Sputnik Արմենիան ավելի վաղ մանրամասն ներկայացրել էր Վիգեն Էուլջեքչյանի պատմությունը։

Ըստ թեմայի

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին
Պատարագ Ստեփանակերտում. Կաթողիկոսն աղոթել է զոհերի, գերիների ու անհայտ կորածների համար
«Տղաները մեկ–երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ». Նիկոլ Փաշինյան
թեգերը:
դատ, Վիգեն Էուլջեքչյան, գերի, հայ, Լիբանան, Բաքու

Գլխավոր թեմաներ