00:02 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության իրավասուները տեղեկացրել են, որ չեն կարող եկեղեցին վերանորոգել, քանի որ այն մասնավոր սեփականության կարգավիճակ ունի։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից. գրում է Ermenihaber.am-ը։

«Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ կերպով ներկերով աղտոտվել և վնասվել են, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2մ խորությամբ փոս է արվել»,–նշված է կայքում։

Թավլուսունի թաղապետ Մեհմեդ Յըլմազը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հայկական եկեղեցու ներսում և շրջակայքում տեղի բնակիչները չոր խոտ են թափել: Նրա խոսքով՝ տեղի զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու նպատակով անհրաժեշտ է վերականգնել եկեղեցին:

Թաղապետը նաև հայտնել է, որ թեև քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները հաճախակիորեն հսկում են եկեղեցին, սակայն նրանց չի հաջողվում վերահսկել գանձագողերի գործունեությունը:

Նա հույս է հայտնել, որ եթե սկսվեն եկեղեցու վերականգնման աշխատանքները, հնարավոր կլինի խոչընդոտել գանձագողերի գործունեությունը: Սակայն Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության իրավասուները տեղեկացրել են, որ չեն կարող եկեղեցին վերանորոգել, քանի որ այն մասնավոր սեփականության կարգավիճակ ունի։

Եվս մեկ եկեղեցի` Ստամբուլի Խորայի վանքը, Թուրքիան մզկիթի կվերածի

Հավելենք, որ այսօր հայտնի դարձավ` Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլան եկեղեցու ներսում երկու մետրանոց փոս առաջանալու փաստի առթիվ հարցադրում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Փայլանը նշել է, որ հին հայկական եկեղեցին դարձել է վանդալների ու գանձ որոնողների հարձակման թիրախ: Նա հարցրել է նախարարին, թե ինչո՞ւ եկեղեցին չի առնվում պաշտպանության ներքո, ինչո՞ւ այն վնասող անձանց դեմ հետաքննություն չի սկսվում:

Ըստ թեմայի

Սիրիայի հայկական եկեղեցին Թուրքիայի և քրդերի համար տեղեկատվական պատերազմի հարթակ է դարձել
Ստամբուլի հայկական եկեղեցին վառելու փորձի հարցը Թուրքիայի խորհրդարան է հասել
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
թեգերը:
վանդալիզմ, Եկեղեցի, Թուրքիա

Գլխավոր թեմաներ