18:54 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
54 0 0

ԵԽԽՎ զեկուցողն ու հանձնաժողովը հայտարարել են, որ ամիսներ շարունակ փորձել են Ադրբեջանից պատասխան ստանալ բարձրացված հարցերի վերաբերյալ, բայց ստացել են միայն արդարացումներ «դատական համակարգի լայնածավալ բարեփոխումների» մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները գրեթե ոչ մի կետ չեն կատարել քաղբանտարկյալների մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2020թ-ի հունվարին ընդունած բանաձևից։

Այս մասին նշված է բանաձևի կատարման վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցող, ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, Իսլանդիայի պատգամավոր Թորհիլդ Սուննա Էվարդսդոտիրի հայտարարության մեջ։

2020 թվականի հոկտեմբերի 7-ին նա նամակով դիմել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովին` խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները կատարում բանաձևի պահանջները:

Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հաստատել է, որ ստացել է նամակը, բայց չի պատասխանել դրան: Դեկտեմբերի 22-ին արդեն հանձնաժողովի անունից ուղարկված նամակին Սեյիդովը պատասխանել է` ասելով, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան և քննադատել է զեկուցողի դիրքորոշումը։ Սեյիդովը մի շարք ընդհանուր հայտարարություններ է արել Ադրբեջանի կառավարության «դատական համակարգի լայնածավալ բարեփոխումների» մասին։

Ադրբեջանը թույլատրում է ու նույնիսկ շտապեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այցելել իր վերահսկած տարածքներ

Կոմիտեն Սեյիդովին պատասխանել է, որ նա իրավունք չունի քննադատելու զեկուցողի աշխատանքը և պարտավոր է համագործակցել նրա հետ:

Դրանից հետո Ադրբեջանն ընդհանրապես անտեսել է ԵԽԽՎ բոլոր աշխատանքները քաղբանտարկյալների հարցով, հանդիպումներին Ադրբեջանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի մասնակցել:

Արդյունքում, Ադրբեջանը չի կատարել բանաձևի գրեթե ոչ մի դրույթ, բացառությամբ Իլգար Մամեդովի և Ռասուլ Զաֆարովի (որը բանտարկված է եղել) պատժաչափերի չեղարկման:

Այսպիսով, ԵԽԽՎ զեկուցողն իր հայտարարության մեջ արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունել իրենց երկրում քաղբանտարկյալների առկայությունն ու գործնականում որևէ քայլ չեն ձեռնարկվել խնդրի լուծման ուղղությամբ։

Ադրբեջանի ու Թուրքիայի զինվորականները զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում

Ըստ թեմայի

Ադրբեջանի փոխվարչապետն ասել է` Ղարաբաղի հարցով եռակողմ խումբը երբ կվերսկսվի աշխատանքը
Ադրբեջանը մինչև վերջ կճնշի. փորձագետը՝ սահմանային ճգնաժամի ու Հայաստանի քայլերի մասին
Հետընտրական շոու, կամ ինչի մասին է խոսում Հայաստանում Ադրբեջանի դրոշով ապրանքի հայտնվելը
թեգերը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Ադրբեջան, քաղբանտարկյալ

Գլխավոր թեմաներ