08:15 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
109110

Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրենը մանրամասներ է հայտնել ադրբեջանցիների և հայ պատանիների վիճաբանության դեպքից, որի ժամանակ էլ դանակահարել են հայ տղային։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Բաթումում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով դանակահարված հայ տղային` Մարտունիկ Ուստյանին, վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին։

«Տղայի առողջական վիճակում որոշակի դրական դինամիկա կա։ Կարծում եմ` մի քանի օրվա ընթացքում նա դուրս կգրվի հիվանդանոցից։ Տղան որովայնի շրջանում է վնասվածքներ ստացել և ծանր վիճակում տեղափոխվել է Բաքումիի հիվանդանոց»,–ասաց Այվազյանը։

Նրա խոսքով` ադրբեջանցիները` 5-6 հոգով են եղել, մոտեցել են 3 անչափահաս հայ տղաներին և, իմանալով, որ նրանք հայեր են, սկսել են հարցուփորձ անել, թե` «Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը»։ Դրանից հետո վիճաբանություն է սկսել, որից հետո ադրբեջանցիներից մեկը դանակահարել է Մարտունիկին։

Այվազյանը հայտնեց` ադրբեջանցիները 30-35 տարեկան են եղել։ Նա ասաց նաև, որ վնասվածք է ստացել նաև մեկ ոստիկան, որը փորձել է միջամտել։

Արցախցի մարզիկը մուայթայի միջազգային առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն

Այվազյանի խոսքով` ադրբեջանցիներից մեկը ձերբակալվել է. հնարավոր է, որ հենց այն տղան է ոստիկանությունում, որը դանակահարել է հային։

Ի դեպ, Վրաստանի իրավապահները որևէ հայտարարություն չեն տարածել դեպքի առնչությամբ։

Ըստ թեմայի

Ադրբեջանի ԱԻՆ–ը 2 օր է` չի կարողանում մարել Ֆիզուլիում բռնկված անտառային հրդեհը. տեսանյութ
Ադրբեջանում ՉԺՀ դեսպանը «Զանգեզուրի միջանցքի» մասին չի խոսել. ՀՀ-ում Չինաստանի դեսպան
Հայտնի են Ադրբեջանից Հայաստան վերադարձող 15 ռազմագերիներից 12–ի անունները
թեգերը:
դանակահարություն, ադրբեջանցի, հայ, Բաթում, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ