10:33 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
10610

Նշվում է, որ ադրբեջանցի զինծառայողները փորձում են տուժածներին անվտանգ տարհանել։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Արցախի Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ևս 2 ադրբեջանցիներ պայթել են ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Նուրու Նուրիևն ու Էլնուր Հաշիմովը շրջանցելով հսկիչ անցակետերը՝ ոտքով անցել են տարածքով ու պայթել ականի վրա, ինչի հետևանքով ծանր վնասվածքներ են ստացել։

Նշվում է, որ ադրբեջանցի զինծառայողները փորձում են տուժածներին անվտանգ տարհանել։ Տուժածներից մեկը` Նուրու Նուրիևը, դեռևս փետրվարին ապօրինի մուտք էր գործել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ,որի համար ոստիկանության աշխատակիցները նրան ձերբակալել են և 30 օր կալանավորել:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հայտնել էր` եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով Ադրբեջանի 27 քաղաքացի է մահացել։

Ըստ թեմայի

10 օր անհետ կորած համարվող ադրբեջանցին Աղդամում ականի վրա պայթել է
Լաչինում ադրբեջանական բեռնատար է վթարի ենթարկվել, զինծառայողներ են մահացել
Ադրբեջանի ՊՆ մեքենան պայթել է Քարվաճառում. կան զոհեր
թեգերը:
պայթյուն, ադրբեջանցի, ական, Վարանդա (Ֆիզուլի)

Գլխավոր թեմաներ