23:31 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Անցկացվել է եռակողմ զորավարժությունների պլանավորման առաջին առցանց նիստը։ Առաջին անգամ «Eternity» զորավարժություններն անցկացվել են 2014 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հոկտեմբերի 4-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում:

Ըստ հաղորդագրության` այսօր տեղի է ունեցել պլանավորման առաջին առցանց նիստը։ Թե որտեղ են անցկացվելու վարժանքները, դեռ չի հաղորդվում։

Առաջին անգամ «Eternity» զորավարժություններն անցկացվել են 2014 թվականին։ 2020 թվականին զորավարժություններ չեն կազմակերպվել, վերջինը տեղի է ունեցել 2019 թվականին Բաքվում։

Ադրբեջանի ու Թուրքիայի զինվորականները զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում

Հիշեցնենք` Անկարայի, Բաքվի ու Թբիլիսիի եռակողմ համագործակցության ձևաչափը 2012 նախաձեռնել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Վրաստանը սկսել է զորավարժություններին մասնակցել 2019 թվականից։

Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ են անում

 

թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Զորավարժություններ

Գլխավոր թեմաներ