09:11 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում անցկացվող բողոքի ակցիաներն իրականացվում են «Համակարգը սպանում է, դուրս արի հանուն կյանքի» կարգախոսով։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Թբիլիսիի կենտրոնում մի քանի հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել ՝ պահանջելով կառավարության հրաժարականը։ Ակցիայի խորհրդանիշն արյունն է՝ ի նշան համերաշխության հուլիսի 5-ին տուժած լրագրողներին։ Շատերը փողոց են դուրս եկել կարմիր ներկով ներկված վերնաշապիկներով ՝ վանկարկելով «Համակարգը սպանում է, դուրս արի հանուն կյանքի»:

Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, քաղաքացիներին  վրդովեցրել է հուլիսի 5-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկված լրագրող և օպերատոր Լեկսո Լաշկարավայի հանկարծակի մահը։ Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելի պողոտան փակ է:

Խորհրդարանի շենքի մոտ հազարավոր  երիտասարդներ կան, այստեղ են նաև ընդդիմության առաջնորդները, ընդդիմադիր հեռուստաընկերությունների ղեկավարներ ու լրագրողներ:

Ակցիայի ընթացքում հնչեցվող հիմնական պահանջներն են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու կառավարության անդամների  հրաժարականը, Լեքսո Լաշկարավի մահվան գործի արդար քննությունը, ինչպես նաև օպերատորի վրա հարձակման բոլոր մասնակիցների բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելը։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն էր հայտնել Լաշկարավի մահվան կապակցությամբ` հավելելով, որ օպերատորի մահվան փաստով հետաքննություն է սկսվել  և խոստացել էր հնարավորինս շուտ հասարակությանը տրամադրել ամբողջական տեղեկատվություն կատարվածի մասին:

Հիշեցնենք` օպերատոր Լեքսո Լաշկարավային այսօր մահացած են գտել իր բնակարանում: Վեց օր առաջ նա դաժան ծեծի էր ենթարկվել Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի հակառակորդների կողմից կազմակերպված ակցիաների ժամանակ: 20 հոգի ծեծել էին նրան մոտ հինգ րոպե և թողել  արյան մեջ: Օպերատորը ստացել է դեմքի ոսկորների կոտրվածքներ ու վիրահատական միջամտության ենթարկվել:

Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջել է չեղյալ հայտարարել ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքը

Լեքսո Լաշկարավայի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:

Ընտանիքի և հեռուստաընկերության խնդրանքով քննությանը մասնակցելու է նաև անկախ փորձագետ։

Ըստ թեմայի

Թեժ գիշեր Թբիլիսիում. ԼԳԲՏ–ի պատճառով կազմակերպված ցույցերից հետո ձերբակալվածներ կան
Մահացել է Թբիլիսիում ԼԳԲՏ–ի հակառակորդների երթի ժամանակ ծեծի ենթարկված լրագրողը
Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջել է չեղյալ հայտարարել ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքը
թեգերը:
ԼԳԲՏ, Մահ, Լրագրող, Բողոքի ակցիա, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ