19:09 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական բանակն աստիճանաբար հարմարվում է թուրքական զինված ուժերի չափանիշներին:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Թուրքիան ու Ադրբեջանը մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի դեսպան Ջահիդ Բախչիի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Հասանովի խոսքով` Ադրբեջանում շարունակվում են բարեփոխումները, որոնք ուղղված են բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելուն: Պաշտոնյան հայտարարել է, որ նախատեսվում է ավելացնել համատեղ զորավարժությունների թիվը՝ ներգրավելով տարբեր տեսակի զորքեր, այդ թվում ՝ երկու երկրների հատուկ նշանակության ուժերը:

Նա նաև բարձր է գնահատել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմակրթական ոլորտներում համագործակցության մակարդակը՝ թուրքական կողմին շնորհակալություն հայտնելով ռազմական կադրերի պատրաստմանն աջակցելու համար:

Դեսպանն իր հերթին հայտարարել է, որ բոլոր ջանքերը կներդնի ադրբեջանա-թուրքական կապերը, մասնավորապես ռազմական ոլորտի համագործակցությունը զարգացնելու համար:

Նշենք, որ այս տարվա սկզբից Անկարան ու Բաքուն մի քանի զորավարժություններ են անցկացրել տարբեր զորատեսակների ներգրավմամբ: Մարզումներից մի քանիսն անցկացվել են Հայաստանի սահմանի մոտ։

Ըստ թեմայի

ՀՀ ԱԳՆ–ն Ադրբեջանին ուղղված հայտարարություն է տարածել
Երևանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել․ Ալիևը շարունակում է աղմկել
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Զորավարժություններ

Գլխավոր թեմաներ