19:10 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
126 0 0

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է անհրաժեշտ իմանալ Վրաստան մեկնել ցանկացողներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանի քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը` ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով։

«Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-18:00-ն: Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ»,–նշված է գրառման մեջ։

Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու, ինչպես նաև սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը։ Իսկ երկիր մուտք գործող ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 0-ից մինչև 1 տարեկան երեխաների համար բացասական թեստի կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվում։

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը չավարտած ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել հետևյալ պայմաններով` սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր, սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում Վրաստանի տարածքում հանձնել ՊՇՌ թեստ։ Ի դեպ, հակառակ դեպքում նախատեսված է տուգանք 2000 վրացական լարիի չափով: Իսկ եթե քաղաքացին Վրաստանում գտնվում է 72 ժամից պակաս ժամանակով, ապա ազատվում է Վրաստանի տարածքում 72 ժամվա ընթացքում ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից:

Գիշերային հերթ ու հրմշտոց. ինչի՞ են պատրաստ իրանցիները Երևանում պատվաստվելու համար

Կորոնավիրուսի դեմ պատվաստված ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր կամ էլ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայումս քաղաքացիներին առաջարվող կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն ընդունելի են նաև Վրաստանում:

Պատվաստման հավաստագիրն անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն` պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով, հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակելով գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել նշված պատվաստման հավաստագրին ներկայացվող բոլոր պահանջները։

Ըստ թեմայի

Հայաստանը հունիսին Վրաստան այցելած քաղաքացիների թվով թոփ հնգյակում է
Ո՞ր ավիաընկերություններն են ՊՇՌ հետազոտության պատասխան պահանջում
ՀՀ–ում նոր ռեժիմ կգործի. պատվաստված անձինք մեկնելիս կամ ժամանելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի
թեգերը:
կորոնավիրուս, Բագրատաշեն անցակետ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ