21:24 17 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.14
  • GBP613.68
  • EUR549.86
  • RUB7.16
Станция метро Бауманская закроется на реконструкцию

Մոսկվայի մետրոյում աղջկան փրկած տղամարդուն չեն տուգանի

© Sputnik / Артем Житенев
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Երիտասարդ տղամարդը թռել է «Չեխովսկայա» կայարանի պլատֆորմից պատահաբար գծերին հայտնված աղջկան օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Որոշ ԶԼՄ–ների տեղեկությունը պատահաբար գծերի վրա ընկած աղջկան փրկած տղամարդուն տուգանելու վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը, հինգշաբթի հայտնում է Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Մի շարք ԶԼՄ–ներում ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Ալեքսեյ Ալյոշինը հուլիսի 31–ի ուրբաթ երեկոյան ցած է թռել «Չեխովսկայա» կայարանի պլատֆորմից օգնելու համար մի աղջկա, ով պատահաբար հայտնվել է գծերի վրա։ Ավելի ուշ հաղորդվել է, որ նրան տուգանք է սպասում։

«Մի շարք ԶԼՄ–ների հաղորդումներն այն մասին, որ Մոսկվայի մետրոպոլիտենը մտադիր էր տուգանք սահմանել հուլիսի 31–ին «Չեխովսկայա» կայարանում երիտասարդ կնոջն օգնելու համար գծերին հայտնված տղամարդուն, չի համապատասխանում իրականությանը»,– ասվում է հաղորդման մեջ։

Գլխավոր թեմաներ