15:22 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Футбол. РФПЛ. Матч ЦСКА - Анжи

Ռուսաստանի հավաքականի նոր մարզիչ Սլուցկին տրամադրված է վճռական գործողությունների

© Sputnik/ Владимир Федоренко
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Լեոնիդ Սլուցկին նշել է, որ ազգային հավաքականը բարդ իրավիճակում է, նա ենթադրում է, որ հեշտ չլինի, բայց շնորհակալ է իրեն ցուցաբերած վստահության համար

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի– Sputnik. Մոսկվայի ԲԿՄԱ–ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` չի կարող հրաժարվել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորելու առաջարկից։

Ուրբաթ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հայտարարել է Մոսկվայի ԲԿՄԱ–ն ղեկավարող Սլուցկուն Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Մասնագետը համատեղելու է ազգային հավաքականի և ակումբի գլխավոր մարզչի պաշտոնները։

«ՌՖՄ ղեկավարությունը դիմել է մեր ակումբին` խնդրելով թույլ տալ ինձ առաջիկա չորս ամիսներին գլխավորել հավաքականը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որում հայտնվել է ազգային հավաքականը` չկարողացա հրաժարվել առաջարկից։ Մեր երկրների հավաքականը ղեկավարելը մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Իհարկե, հեշտ չի լինի, բայց ես շնորհակալ եմ ինձ ցուցաբերած վստահության համար։ Շնորհակալ եմ նաև ԲԿՄԱ–ի ղեկավարությանը, որ ինձ թույլ են տվել համատեղել։ Բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի 2016թ.–ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի որոշիչ խաղերի նախապատրաստությունը ոչ մի կերպ չազդի ակումբում իրավիճակի վրա»,– մեջբերում է Սլուցկուն ԲԿՄԱ–ի կայքը։

Սլուցկու ՌՖՄ հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2016թ.–ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտը։

Ռուսաստանի հավաքականը 2016թ.–ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վեց խաղերից հետո G խմբում 8 միավորներով զբաղեցնում է երրորդ տեղը։ Առաջատար են ավստրիացիները (16), երկրորդ տեղում է Շվեդիայի թիմը (12):

Եվրո–2016–ի եզրափակչի ուղեգրեր կստանան թիմերը, որոնք իրենց խմբում կզբաղեցնեն առաջին և երկրորդ տեղերը, ինչպես նաև երրորդ տեղը զբաղեցրած թիմերից լավագույն հավաքականը։

Մնացած խաղերում ռուսները սեպտեմբերի 5–ին սեփական հարկի տակ կխաղան շվեդների հետ, սեպտեմբերի 8–ին` արտագնա խաղում Լիխտենշտեյնի հավաքականի հետ, հոկտեմբերի 9–ին կհանդիպեն Մոլդովայի հավաքականի հետ, ընտրական փուլը կավարտեն սեփական հարկի տակ հոկտեմբերի 12–ին Չեռնոգորիայի հետ խաղով։


Գլխավոր թեմաներ