00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջին անգամ բեմում. Մոսկվան հրաժեշտ է տվել Դուրովին

© Sputnik / Александр Натрускин / Անցնել մեդիապահոցП/к Льва Дурова, посвященная 80-летнему юбилею артиста
П/к Льва Дурова, посвященная 80-летнему юбилею артиста - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լև Դուրովի հրաժեշտի արարողությանը գրականագետ Գենադի Սայանովն հայտնեց, որ խնդրել է իշխանություններին` վերանվանել թատրոնը հանգուցյալի պատվին

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսական թատրոնի և կինոյի պատմության մեջ օգոստոսի 24-ը կմնա որպես ողբերգական մի էջ։ Այդ օրը խորհրդային դերասանների փայլուն սերնդի «վերջին մոհիկաններից» մեկին` դերասան Լև Դուրովին հանրությունը հրաժեշտ տվեց Մալայա Բրոննայա թատրոնից, որին նա նվիրել է իր ստեղծագործական գործունեության ավելի քան 50 տարիները։

Լև Դուրովը մահացել է օգոստոսի 20-ին` 84 տարեկան հասակում` երկարատև հիվանդությունից հետո։ Դերասանին հիվանդանոց տեղափոխելու մասին հայտնի էր դարձել օգոստոսի 7-ին, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

Դերասանին հողին են հանձնել Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։

Ստեղծագործական ուղին

Ռուս դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Դուրովը ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում։ Դուրովների ընտանիքը պատկանում է ռուս հայտնի կրկեսային արտիստների տոհմին։ 1967 թվականին Դուրովն ընդունվել է Մոսկվայի դրամատիկական թատրոն։ Լև Դուրովը սկսել է նկարահանվել 1954 թվականից։

Ռուսական թատրոնի և կինոյի պատմության մեջ Լև Դուրովի հիմնական ներդրումը, անկասկած, այն է, որ նա ստեղծել է բացարձակ նոր ամպլուա, որը քննադատները բնութագրել են որպես «ողբերգախաղաց ծաղրածու»։

Դուրովը բեմում մարմնավորել է հիմնականում դասական դերեր` Սորինի դերը «Ճայում», Չետուբիկին` «Երեք քույրերում», Տիբալդ` «Ռոմեո և Ջուլիետ», Յագո` «Օթելլո», Սգանարել «Դոն Ժուանում», Նոզդրյով` Գոգոլի «Ճանապարհ» ստեղծագործության մեջ, Եզոպոս «Աղվեսն ու խաղողը»։ Բարձրագույն ռեժիսորական կուրսերն ավարտելով` Դուրովը բեմադրել է Արբուզովի «Դաժան խաղեր», Օստրովսկու «Անտառ», Ստրուգացկի եղբայրների «Պիտերի ջհուդները», Կոլյադայի «Օգինսկու պոլոնեզը», Շվարցի «Մոխրոտիկը» ստեղծագործությունները…

Իսկ կինոյում Դուրովը խաղացել է ավելի քան երկու հարյուր դեր։ Ճիշտ է, ավելի հաճախ դրանք փոքր էպիզոդիկ դրեր էին, սակայն նրա տաղանդի շնորհիվ դարձել են հիշվող և կարևոր։ Դա և՛ ԱԱԾ–ի  սպայի դերն է «Մեկ տարվա ինը օրերում», և՛ «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմում ոստիկանի դերը, «Հոկեիստներ» ֆիլմի երկրպագուի դերը, և՛ «Լեբեդևն ընդդեմ Լեբեդևի» ֆիլմում մետրոյի ուղևորի դերը… Անմոռանալի է նրա թագավորական հրացանակիրների կապիտան դե Տրևիլի դերը։

Նա աշխատել է ամենատաղանդավոր ռեժիսորների հետ` նկարահանվելով Շուկշինի մոտ («Կարմիր բռինչ»), Էլդար Ռյազանովի («Ծերունի ավազակները»), Ռիչարդ Վիկտորովի («Մոսկվա–Կասիոպեյա»), Նիկոլայ Ռաշեևի («Բումբարաշ»)։

Նրան մեծ համբավ բերեց «Հետաքննությունը վարում են գիտակները» ֆիլմում մարմնավորած ոստիկանության աշխատակցի  դերը, ինչպես նաև կուլտային բազմասերիանոց «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորել է գործակալ Կլաուսի դերը։

Նրա ստեղծագործական կենսագրության մեջ առանձին տեղ է զբաղեցնում  մուլտֆիլմերի հնչյունավորումը։ Երեխաների մի քանի սերունդ հիշում է նապաստակների, առյուծների, կուղբերի, ինչպես նաև կատուների և շների` Վարպետի անկրկնելի կատարմամբ։


Հրաժեշտ լեգենդին

Բազում սերունդների սիրելի դերասանին հրաժեշտ տալու էին եկել ինչպես նրա տաղանդի բազմաթիվ երկրպագուները, այնպես էլ ընկերները, գործընկերները, աշակերտները։ Պաշտոնական անձանցից դերասանի հիշատակը հարգեցին  Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, Մոսկվայի մշակութային դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Եվգենի Գերասիմովը, տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն։

Շվիդկոյը կարդաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռագիրը` ուղղված դերասանի դստերը` Եկատերինա Դուրովային։

«Հարգելի Եկատերինա Լվովնա, ընդունեք խորին ցավակցությունները, սատարման և ցավակցության խոսքերը` կապված այս ողբերգության հետ։ Լև Կոնստանտինովիչ Դուրովի մահը մեծ և անդառնալի կորուստ է հայրենական մշակույթի համար, բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան, հիանում նրա տաղանդով և վարպետությամբ։ Լև Կոնստանտինովիչը բացառիկ անկեղծ, մեծ հմայքի, հոգու և ստեղծագործական առատաձեռնության տեր մարդ էր, այդպիսին նա կմնա իր ընկերների, մտերիմների և մեր հուշերում», – նշված էր հեռագրում։

Մարդու գործն է միշտ անմահ…

Տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյանը հրաշալի է ձևակերպել մարդու գոյության անցավորության գաղափարը։ «Մահը մերն է, մենք` մահինը… Մարդու գործն է միշտ անմահ…»։

Եվ իրոք… Կյանքից հեռացավ մեծ Վարպետը, մարդ, ում վաստակը ռուս և խորհրդային կինեմատոգրաֆի պատմության մեջ չափազանց մեծ է։ Նա ապագա սերունդներին թողեց դերեր, հնչյունավորված մուլտֆիլմեր, հանդիսատեսի հոգում`  լույս ու ջերմություն, ինչպես նաև իմաստուն թևավոր խոսքեր։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Լև Դուրովին հրաժեշտի արարողության ժամանակ գրականագետ Գենադի Սայանովը հայտնեց, որ խնդրում է իշխանություններին` վերանվանել թատրոնը հանգուցյալի անունով։ Այնպես որ թատերասերների բազմաթիվ սերունդներ կկարողանան հետագայում նույնպես շփվել գեղեցիկի հետ  այն թատրոնի շենքում, որի պատերն ընդմիշտ կպահեն ռուս մեծ Արտիստի աուրան։

Լրահոս
0