00:15 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Аэропорт Домодедово

«Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհ է բռնկվել, հրշեջները կարողացել են մեկուսացնել այն

© Sputnik/ Игорь Михалев
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
700 0 0

Տարհանվել է ավելի քան 3 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik.  Հինգշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհ է բռնկվել, սակայն հրշեջներն ու փրկարարները կարողացել են մեկուսացնել այն, հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ–ի մամուլի ծառայությունը։

Այն հարկում, որտեղ հրդեհ է բռնկվել, նորոգման աշխատանքներ են իրականացվում։ Ծուխը նկատելուն պես որոշել են տարհանել ուղևորներին։

«Հրդեհի պատճառը օդանավակայանում 20 քառակուսի մետր տարածքում մալուխների բռնկումն է եղել։ Տեղի ժամանակով ժամը 07։43–ին հրդեհը մեկուսացվել է։ Տուժածներ չկան», – հայտնել է ԱԻՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով` տարհանվել է ավելի քան 3 հազար մարդ։ Երբ օդանավակայանում միացնեն օդափոխման համակարգը, մարդկանց կրկին ներս կթողնեն։

ԱԻՆ–ն արդեն հատուկ ծխահան մեքենաներ է ուղարկել «Դոմոդեդովո» օդանավակայան, և երբ հաջողվի ծուխը ցրել, ու տարածքը ստուգվի, օդանավակայանը կսկսի աշխատել սովորական ռեժիմով։

«Դոմոդեդովոն» Մոսկվայի երեք օդանավակայաններից մեկն է։ Ընթացիկ տարվա հունվար–հուլիս ամիսների ընթացքում, Ռոսավիացիայի տվյալների համաձայն, «Դոմոդեդովո» օդանավակայանը սպասարկել է 17.41 միլիոն մարդու (6,9%–ով ավելի քիչ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։

Գլխավոր թեմաներ