ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի– Sputnik. ԱՄՆ–ն և ԵՄ–ն շարունակելու են խստացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները` անկախ Դոնբասում տեղի ունեցած իրադարձությունների զարգացման, չորեքշաբթի RAE–2015 ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Կարծում ենք, որ, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում Դոնբասում, որոշ ուղղություններով մենք պետք է սպասենք պատժամիջոցների հետագա խստացման», – ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով` նախորդ շաբաթ ռուսական իրավաբանական անձանց, մասնավորապես` «Ռոսօբորոնէքսպորտի» դեմ ամերիկյան լրացուցիչ պատժամիջոցների ներդրումը «արտացոլում է ռուսական պաշտպանական–արդյունաբերական համալիրի և ողջ պետական մեխանիզմի աշխատանքը դժվարացնելու քաղաքականությունը»։
«Միջազգային ֆինանսական սպասարկման ոլորտում ԱՄՆ–ի և ԵՄ–ի մեր գործընկերները հետագայում ևս բոլոր ուղիները փակելու ջանքեր են գործադրելու։ Մենք դա հասկանում ենք, պետք է սովորենք աշխատել նման պայմաններում», – ավելացրել է նա։
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը պետք է պատրաստ լինի պատժամիջոցների նոր ալիքի
13:40 09.09.2015 (Թարմացված է: 13:47 09.09.2015)
© Sputnik / Валерий Шустов
/ Բաժանորդագրվել
Ռուսաստանը պատրանքներ չունի պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցում։ Նա պետք է սպասի պատժամիջոցների հետագա խստացման` անկախ նրանից, թե ինչ է կատարվում Դոնբասում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը