22:40 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Россия приостанавливает полеты в Египет

Եգիպտոսի ուղեգրերը կարելի է օգտագործել մեկ տարվա ընթացքում

© Sputnik/ Максим Блинов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
33 0 0

Տուրօպերատորներն ու զբոսաշրջային գործակալները զբոսաշրջիկներին առաջարկում են չիրագործված ուղևորության ժամկետը հետաձգել այնքան ժամանակ, մինչև թռիչքների սահմանափակումները չեղյալ կհայտարարվեն

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի- Sputnik. Այն զբոսաշրջիկները, ովքեր այս պահին զրկվել են Եգիպտոս մեկնելու հնարավորությունից, իրենց ուղևորությունը կարող են իրականացնել առաջիկա տարվա ընթացքում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Զբոսաշրջային ոլորտի ռուսական միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:

«Տուրօպերատորներն ու զբոսաշրջային գործակալները զբոսաշրջիկներին առաջարկում են չիրագործված ուղևորության ժամկետը հետաձգել այնքան ժամանակ, մինչև թռիչքային սահմանափակումները չեղյալ կհայտարարվեն: Հաճախորդը կարող է օգտվել այդ ծառայությունից առանց հավելավճարի: Տուրօպերատորները նաև այլընտրանքային ուղեգրեր են առաջարկում դեպի այլ երկրներ: Եթե առաջարկները դուր չգան զբոսաշրջիկին, նա կարող է դիմել դատարան, բայց դա ավելորդ ժամանակ կխլի, և կարող է նաև արդյունավետ չլինել, քանի որ դատարանը կարող է պաշտպանել տուրօպերատորին, որովհետև այս իրավիճակում վաճառողը մեղք չունի»,- ասել է նա:

Նոյեմբերի 6-ին Մոսկվայի ժամանակով 20:00-ին Ռուսաստանը դադարեցրել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր օգնել ՌԴ քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան Եգիպտոսից վերադառնալ Ռուսաստան:

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    5
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    32