00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիմոնյան. ՌԴ-ի և Արևմուտքի միջև այսօր անհաղթահարելի դիմակայություն չկա

© Sputnik / Владимир ТрефиловФорум европейских и азиатских медиа 2015
Форум европейских и азиатских медиа 2015 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ու արևմուտքի միջև եղած բոլոր հարցերը լուծում ունեն, կարծում է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Նրա խոսքով՝ աշխարհն այսօր ոչ իրական սպառնալիքների ուղղությամբ է նայում

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Այնպիսի անհաղթահարելի գաղափարային դիմակայություն, որը կար ԽՍՀՄ–ի օրոք, Ռուսաստանի և արևմուտքի միջև այժմ չկա. այսօր Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է միանան համընդհանուր սպառնալիքի՝ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարում, կարծում է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Ռուսաստանի, ռուսական աշխարհի և Արևմուտքի միջև չկա այնպիսի անհաղթահարելի գաղափարային դիմակայություն, ինչպիսին կար ԽՍՀՄ–ի ժամանակ։ Այն, ինչ կա, լուծելի խնդիրներ են, սակայն նման հարցեր կան ցանկացած պետությունների միջև, տարբեր ամերիկյան նահանգների միջև, կան Ռուսաստանի ներսում տարբեր սուբյեկտների միջև», — ասել է Սիմոնյանը «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ում  ընթացող «Կայուն գործընկերությունն անկայուն աշխարհում» թեմայով Եվրոպական և ասիական մեդիաների VIII համաժողովի բացման ժամանակ:

Նա կարծում է, որ  «աշխարհն հիմա նայում է ոչ իսկական սպառնալիքների ուղղությամբ, որոնք սպառնում են մեզ բոլորիս, որտեղ ուզում է ապրենք, որտեղից էլ լինենք, որտեղ էլ գտնվենք»։

«Երբ ես ասում եմ մեզ բոլորիս, ես խոսում եմ քաղաքակիրթ աշխարհի մասին, այնպիսին, ինչպիսին մենք գիտենք վերջին հարյուրամյակում։ Ես կարծում եմ, որ վերջին տարիների, նույնիսկ վերջին շաբաթների իրադարձությունները ցույց են տալիս, որ, հնարավոր է, մենք գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի գործընթացում»,– նշել է RT–ի գլխավոր խմբագիրը։

Սիմոնյանի խոսքով` այս երրորդ համաշխարհային պատերազմը «ավանդական մրցակիցների միջև չէ, ինչից մենք միշտ վախեցել ենք և ինչի մասին հաճախ գրել ենք, այլ հենց Ռուսաստանն է Արևմուտքի դեմ կամ արևմտյան աշխարհը` Ռուսաստանի դեմ»։

«Խոսքը պատերազմի նոր տեսակի մասին է։ Պատերազմ`ոչ ավանդական իսլամի բարբարոսական մեկնաբանության և քաղաքակիրթ աշխարհի միջև»,– ասել է նա։

«Այս իրավիճակում տեղեկատվական պատերազմն ավելի անհեթեթ և հիմար է դառնում, քանի որ նախկինի նման ընթանում է այսպես կոչված «մեյնսթրիմային» և ռուսական ԶԼՄ–ների միջև»,– նշել է Սիմոնյանը։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն իր հերթին ընդգծել է, որ «տեղեկատվական պատերազմը մարդկանց առողջ բանականությունից զրկելու փորձ է»։

Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը բացառիկ հարթակ է հետխորհրդային տարածքում, որը մեկ տանիքի տակ է հավաքում ԱՊՀ երկրների, Բալթիկայի և Վրաստանի առաջատար մեդիափորձագետներին` մեդիաարդյունաբերության  զարգացման գործնթացների միտումները և կանխատեսումները քննարկելու համար։ Ֆորումն անցկացվում է2006 թվականից։ Առաջին չորս տարիներին ֆորումներն անցկացվել են Մոսկվայում, այնուհետև ԵԱՄՖ–ն ընդունել են Կիևը, Աստանան, Մինսկը։ Աստանայում 2011 թվականին կայացած ԵԱՄՖ–ի մասնակցիներին  ողջույնի խոսքով դիմել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Նուրսուլթան Նազարբաևը` ընդգծելով իրենց հետաքրքրվածությունը հետխորհրդային տեղեկատվական դաշտում գործընթացների դրական զարգացմամբ։ Մինսկում 2012 թվականին ԱՊՀ երկրների գլխավոր խմբագիրների ակումբի մասնակից լրագրողների հետ ԵԱՄՖ շրջանակում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ԵԱՄՖ 2015–ը կշարունակի անցյալ տարիների ֆորումների ավանդույթները` իր հարթակը տրամադրելով բաց քննարկումների և փորձի փոխանակման համար։

Լրահոս
0