13:04 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Премьера фильма «Возвращение мушкетеров» в кинотеатре «Октябрь»

Մահացել է «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Յունգվալդ–Խիլկևիչը

© Sputnik/ Руслан Кривобок
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
402 0 0

Ավելի վաղ անվանի ռուս և խորհրդային ռեժիսորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի– Sputnik. Մոսկվայում 82 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Գեորգի Յունգվալդ–Խիլկևիչը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա դուստրը` Նատալյա Յունգվալդ–Խիլկևիչը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդել էին, որ ռեժիսորն շատպ տեղափոխել են հիվանդանոց։

Յունգվալդ–Խիլկևիչը հայտնի է իր «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները», «Վտանգավոր հյուրախաղեր», «Իֆ ամրոցի բանտարկյալը և այլ ֆիլմերով։ Հայտնի ռեժիսորը ծնվել է 1934թ.–ի հոկտեմբերի 22–ին Տաշքենդում (Ուզբեկստան)։ 1956թ.–ին ավարտել է Տաշքենդի ճարտագիտական ինստիտուտը, իսկ 1963թ.–ին` Տաշքենդի Օստրովսկու անվան գեղարվեստաթատերական ինստիտուտը։

Գլխավոր թեմաներ