09:23 21 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Кинорежиссер Эльдар Рязанов

Էլդար Ռյազանովի առողջական վիճակը ծանր է

© Sputnik / Галина Кмит
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Նախօրեին Էլդար Ռյազանովը տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջական վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի- Sputnik. Ռեժիսոր Էլդար Ռյազանովի առողջական վիճակը ծանր է, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են հիվանդանոցի տեղեկատու ծառայությունից:

Շաբաթ օրը ռեժիսորի ընտանիքը հայտնել էր, որ նրան հիվանդանոց են տեղափոխել հետազոտության համար:

«Վիճակը ծանր է»,- ասել են հիվանդանոցից:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը ռուս և խորհրդային կինոռեժիսոր է, սցենարիստ, դերասան, մանկավարժ, հաղորդավար, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, պրոդյուսեր: Նա «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար», «Գարաժ» և այլ ֆիլմերի հեղինակն է:

 

Գլխավոր թեմաներ