00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական շուկայում Թուրքիային կփոխարինեն Իրանն ու ԱՊՀ երկրները

© UsaninФрукты и овощи
Фрукты и овощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայից ներմուծվող մրգի ու բանջարեղենի մատակարարումը կարելի է փոխարինել Իրանից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, Մարոկկոյից, Իսրայելից, ՀԱՀ–ից և Արգենտինայից ներմուծվող ապրանքներով: Ռուսաստանի բնակիչները մթերքի պակաս չեն զգա, հայտնել է գյուղատնտեսության նախարարության ղեկավար Ալեքսանդր Տկաչովը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը կարող է Թուրքիայից ներմուծվող ապրանքների մատակարարումն արգելելու որոշում կայացնել և պարենային ապրանքները փոխարինել ԱՊՀ-ի այլ երկրներից մատակարարվող մրգով ու բանջարեղենով, «Ռոսիա 1» հեռուսատաալիքի եթերում ասել է գյուղատնտեսության նախարարության ղեկավար Ալեքսանդր Տկաչովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ներկա պահին Թուրքիայից ներմուծվող բանջարեղենի մասնաբաժինը կազմում է Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի ընդհանուր թվի 20%-ը, Թուրքիայից ներկրվող ցիտրուսային մրգերի ծավալը՝ 25%: Բացի այդ, Թուրքիան ռուսական հացահատիկի հիմնական գնորդներից մեկն է:

«Մենք կփոխարինենք դրանք, օրինակ` մրգերը մեզ կմատակարարեն Իրանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Մարոկկոն և Իսրայելը, ցիտրուսային մրգերը, կարծում եմ, կներկրվեն ՀԱՀ-ից և Արգենտինայից: Ռուսաստանցիները չեն զգա Թուրքիայի բացակայությունը երկրի շուկայում (պարենային էմբարգոյի դեպքում — խմբ.): Դա ակնհայտ է, հավատացեք», — ասել է Տկաչովը՝ մեկնաբանելով ՌԴ-ի՝ թուրքական ապրանքներից հրաժարվելու որոշումը:

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավարի խոսքով` եթե ռուսական հացահատիկի արտահանումը դադարեցվի, ապա Թուրքիային կարող են փոխարինել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրները:

Նոյեմբերի 24-ին Սիրիայում ռուսական Սու-24 ռմբակոծիչ էր վթարի ենթարկվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խոցվել է սիրիական տարածքում թուրքական F-16-ի կողմից և ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել էր, որ հնարավոր է` Ռուսաստանը դադարեցնի Թուրքիայի հետ իրականացվող կարևոր նախագծերը: Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռի աղետը լուրջ հետևանքներ կունենա Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների համար:

Լրահոս
0