15:39 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Мемориал памяти жертв Геноцида армян Цицернакаберд

Հայաստանում ՌԴ նախկին դեսպան. Ցեղասպանության ժխտումը պատժել անհրաժեշտ է

© ARKA
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
5 0 0

Խորհրդային և ռուս դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, 1992-1994թթ. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Ստուպիշինը համաձայն է, որ այդ սարսափելի հանցագործությունը չի կարելի մոռանալ և ներել

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի– Sputnik. Ռուս պատգամավորները Պետդումայում ընդգրկել են Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծը։ Ըստ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի` դա խղճի, բարոյականության և պատվախնդրության հարց է։

Խորհրդային և ռուս դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, 1992-1994թթ.  Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Ստուպիշինը համաձայն է, որ այդ սարսափելի հանցագործությունը չի կարելի մոռանալ և ներել։ Նրա խոսքով` պատգամավորները նման օրինագծով, հնարավոր է` փորձում են իրենց «փիառ» անել, բայց առաջարկը շատ ճիշտ է, և այն կարելի է միայն աջակցել։


«Հայոց ցեղասպանությունը պետք է դատապարտել այնպես, ինչպես Հոլոքոսթը։ Դա ակնհայտ է յուրաքանչյուր նորմալ մարդու համար։ Եվ այդ հանցագործության համար քրեական պատասխանատվություն նույնպես պետք է սահմանել, դրա համար պետք է բանտ նստեցնել»,– վրդովմունքով Sputnik-ին ասաց Ստուպիշինը։


Դիվանագետի կարծիքով` Ռուսաստանը չպետք է նայի մյուս երկրներին, անհրաժեշտ է վարել սեփական քաղաքականությունը, պաշտպանել սեփական սկզբունքները և շահերը։ «Պետք չէ նայել Եվրոպային, ինչ–որ մեկից սպասել համերաշխության։ Ահա, Եվրոպան արդեն ցույց է տվել Ռուսաստանին իր համերաշխությունը Թուրքիայի հետ կապված հարցերում։ Նույնն է նաև Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցում»,– ասաց փորձագետը։

Հայոց ցեղասպանությունը, ինչպես նշեց Ստուպիշինը, անմարդկային ակտ է, որի մասին ժամանակին խոսել է նույնիսկ Հիտլերը, և անհրաժեշտ է պատժել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։

Պետդումայում ընդգրկված օրինագիծն առաջարկում է լրացումներ կատարել ՌԴ Քրեական օրենսգրքում։ Նոր հոդվածը խախտողների համար նախատեսում է մինչև 300 հազար ռուբլի տուգանք և մինչև 3 տարի ազատազրկում։ Պաշտոնատար անձանց և ԶԼՄ–ների համար նախատեսված է ավելի խիստ պատիժ։ Ինչպես հայտարարեց Sputnik–ին նախաձեռնության հեղինակներից մեկը` ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Լևիչևը, առաջիկայում օրինագծի հարցում կսկսվի ծրագրային աշխատանք, իսկ պատգամավորները հնարավորինս կարագացնեն օրենքի ընդունման գործընթացը։

Գլխավոր թեմաներ