00:12 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Левон Тананян

Սոցցանցերի օգտատերերը սգում են Մի–8–ի հայ օդաչուի համար

Личный архив
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Ուրբաթ հայտնի է դարձել, որ Մի–8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Կրասնոյարսկի երկրամասի Տուրուխանսկի շրջանում, ուղղաթիռում, նախնական տվյալներով, գտնվել է 25 մարդ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի– Sputnik. Սոցիալական ցանցերի օգտատերերը ցավակցություններով հաղորդագրություններ են թողնում ուրբաթ կործանված Մի–8 ուղղաթիռի երկրորդ օդաչու Լևոն Թանանյանի լուսանկարների տակ։

Անաստասիա Սուխովա. «Հավերժ հիշատակ… Ցավակցում եմ»։

Ստանիսլավ Սիդելնիկով. «Ցավակցում եմ հարազատներին և մտերիմներին։ Հավերժ հիշատակ…»։

Ալեքսեյ Կրեչետով. «Մենք կզգանք Լևոնի անչափ բարության կարիքը…»։

Ուրբաթ հայտնի է դարձել, որ Մի–8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Կրասնոյարսկի երկրամասի Տուրուխանսկի շրջանում, ուղղաթիռում, նախնական տվյալներով, գտնվել է 25 մարդ։ Պատահարի հետևանքով ուղղաթիռը կործանվել է, 10 մարդ, ներառյալ ողջ անձնակազմը, մահացել է, ևս 15–ը հոսպիտալացվել է։

ԶԼՄ–ների տվյալներով` Լևոն Թանանյանը եղել է անձնակազմի երկրորդ օդաչուն։

Կրասնոյարսկի երկրամասի իշխանությունները ուրբաթ հայտարարել են սգո օր։

Իրավապահ մարմինների աղբյուրը Մի–8–ի վթարի պատճառը նշել է ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հանցագործության նշաններով` նախատեսված ՌԴ ՔՕ 263 հոդվածի 3–րդ մասով (թռիչքի անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան)։ Արևմտյան–սիբիրյան տրանսպորտային դատախազությունը սկսել է օրենսդրության կատարման ստուգում` ուղղաթիռի աղետի փաստով թռիչքների անվտանգության մասին։ Միջպետական ավիացիոն հանձնաժողովը ձևավորել է ուղղաթիռի կործանման հետաքննության հանձնաժողով։

Գլխավոր թեմաներ