10:03 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Гипермаркет Лента в Великом Новгороде

Ռոսսելխոզնադզորը չի ծրագրում ոչնչացնել թուրքական մթերքը

© Sputnik/ Константин Чалабов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
8 0 0

Գերատեսչությունից հաղորդեցին, որ բեռները, որոնք կփորձեն անցկացնել երկիր, ետ կուղարկվեն

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի– Sputnik. Ռոսսելխոզնադզորը չի ոչնչացնի թուրքական մթերքը, որի ներմուծումն արգելված է 2016թ.–ի հունվարի 1–ից, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Պատժամիջոցների ցուցակում հայտնված բեռները, որոնք կփորձեն Թուրքիայից տեղափոխել Ռուսաստան, ետ կուղարկվեն սահմանից։ Դա  բացատրվում է նրանով, որ Թուրքիան չի մտնում այն երկրների շարքում, որոնց արտադրանքը պետք է ոչնչացվի, հաղորդել են գերատեսչությունից։

Չի նախատեսվում մթերքը պահել ՌԴ տարածքում։

«Դա արդեն մեկ այլ խնդիրն է` արտադրանքը կվերավաճառվի՞, կմնա՞, թե՞ ետ կուղարկվի։ Սահմանային ծառայության, Դաշնային մաքսային ծառայության և Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները զննում են փաստաթղթերը, և եթե արտադրանքն անօրինական է, վերադարձնում են այն»,– նշել են Ռոսսելխոզնադզորից։

Միաժամանակ գերատեսչության մամուլի քարտուղար Յուլիա Մելանոն հայտարարել է ՌԻԱ Նովոստիին, որ Ռոսսելխոզնադզորն ունի բոլոր լիազորությունները Թուրքիայից Ռուսաստան անօրինական կերպով ներմուծված ապրանքը ոչնչացնելու համար։

Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 1–ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից։ Մասնավորապես, արգելք է սահմանվել հավի և հնդկահավի, պոմիդորի, սոխի, կաղամբի, նարնջի, խաղողի, խնձորի և այլ մթերքի նկատմամբ։

Գլխավոր թեմաներ