10:07 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Хоккей. КХЛ. Матч Динамо (Москва) - Адмирал

Սամվել Մնացյան. «Ինձ երբեք չեն կանչել Հայաստանի հավաքական»

© Sputnik/ Владимир Федоренко
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
2810

Խաղաշրջանի բացահայտում. այդպես են անվանում փորձագետները հոկեյի «Ադմիրալ» ակումբի պաշտպան Սամվել Մնացյանին: Սառույցի վրա անվախ է ու չար, իսկ կյանքում՝ բարի, բաց ու հասարակ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի- Sputnik. Ներկայացնում ենք հատվածներ Մնացյանի հարցազրույցից, որը տեղադրված է «Ադմիրալ» ակումբի կայքում:

Հայրը Հայաստանից է, մայրը՝ Ղազախստանից

— Սամվել, եթե տղան ծնվել է Օսմկում, այն էլ 90-ականներին, ապա հենց Աստված է կամեցել, որ նա հայտնվի հոկեյի խմբակում, դու ինչպե՞ս ես հայտնվել հոկեյում:

— Հայրս ընկեր ուներ, նրա որդին զբաղվում էր հոկեյով, ինձ էլ ուղարկեցին: Ես նույնսիկ չգիտեի, թե դա ինչ է, յոթ տարեկանում ոչինչ չէի հասկանում: Եկա մարզման, ինձ դուր եկավ, ահա և ողջ պատմությունը:

— Օմսկում այն ժամանակ հոկեյի իսկական բու՞մ էր:

— Ոչ մի բում չեմ տեսել, այն ժամանակ ի՞նչ էր պետք յոթ տարեկային տղային: Ես նույնիսկ հեռուստացույց չէր դիտում, ամբողջ օրը փողոցում վազվզում էի:

— Պատմիր ընտանիքիդ, արմատներիդ մասին:

— Հայրս Հայաստանից է՝ Գյումրի քաղաքից, մայրս՝ Ղազախստանից՝ Կոկչետավսկից, ի դեպ, ես այնտեղ խաղում էի Կոկշետաու։ Ծնողներս գնացել են Օմսկ՝ սովորելու, այդպես էլ հայտնվել են հայ հոկեիստները (ծիծաղում է):

Եղբայրը պարից է տեղափոխվել հոկեյ

— Քեզանից հետո՞ է սկսել հոկեյ խաղալ քո եղբայր Դավիթը:

— Եղբայրս պարի էր գնում և նեղվում էր, որ ինքը պարում է, իսկ ես հոկեյ եմ խաղում: Նրա նվնվոցներից հետո եղբորս նույնպես տարանք հոկեյի:

— Որքան գիտենք, նա քեզ այնքան էլ նման չէ:

— Ոմանք կարծում են, որ նման ենք, մյուսներն ասում են՝ ոչ: Նա ուղղակի մի քիչ ցածրահասակ է, ես միշտ մի քիչ ավելի բարձրահասակ էի։:

Մարզաշապիկս Մանուկյանների տանն է

— Բացի քեզանից ու եղբորիցդ, Օմսկում կան ևս երկու հայ խաղացողներ՝ Մանուկյանները: Դուք ծանո՞թ եք, շփվու՞մ եք:

— Իհարկե շփվում ենք: Իմ չեխական մարզաշապիկը նրանց տանն է:

— Հայաստանի հավաքականի մասին մտքեր կամ առաջարկներ չե՞ն եղել:

— (Ժպտում է) Ոչ, չեն եղել: Երբեք չեն կանչել: Լսել եմ, որ ֆեդերացիայի նախագահի հետ դժբախտ դեպք էր պատահել, լռություն էր, իսկ հիմա կարդացել եմ ինտերնետում, որ վերելք է սկսվել: Բայց ոչ ոք չի կապվել ինձ հետ:

— Ցանկանու՞մ ես հանդես գալ Ռուսաստանի հավաքականում:

— Կա նման երազանք:

Ղազախստանի հավաքականի հետ բոլոր կամուրջներն այրված են

— Ի դեպ, Ղազախստանի հավաքական չե՞ն կանչել:

— Երբ խաղում էի «Բարիսում», կանչել են, իսկ երբ մեկնեցի, բոլոր կամուրջներն այրվեցին:

— Եթե դուք և Մանուկյանները միասին խաղայիք «Սոչի» հոկեյի ակումբում, ապա տրիբուններում մշտապես անշլագ կլիներ:

— (Ծիծաղում է) Կարծում եմ` այո: Ողջ սփյուռքը կգար, ողջ Ադլերը:

— Ի դեպ, ինչպե՞ս են Դավթի գործերը:

— Հանդես է գալիս Կուրգանի բարձրագույն լիգայում: Կայուն խաղում է, գոհ է: Հրավերներ է սպասում ԿՀԼ-ից:

Գլխավորը փետրվարին բարձունքում գտնվելն է

— Մարզիչներից ո՞վ է քեզ ամենից շատ գիտելիքներ տվել հոկեյի մասին:

— Յուրաքանչյուրը մի քիչ տվել է: Բերեստնև Լեոնիդ Արկադևիչը Ղազախստանում ինձ հետ շատ է աշխատել: Իհարկե, Վլադիմիր Վասլիևիչ Կրիկունովը: Նիժնեկամսկում Բալմինը շատ էր պարապում պաշտպանության խաղացողների, և մասնավորապես ինձ հետ։ Վլադիվոստոկում պաշտպաններին մեծ ուշադրություն են դարձնում: Առանձին շնորհակալություն Իվան Ալեքսանդրովիչ Կրիվոնոսովին: Յուրքանչյուր մարզիչ շատ բան է տալիս: Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ցանկացել են ինձ հետ աշխատել, ովքեր ինձ նկատել են:

 

Գլխավոր թեմաներ