00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեդվեդևն ու Սարգսյանը քննարկել են ԵՏՄ տնտեսական խնդիրների լուծման ուղիները

© Sputnik / Екатерина Штукина / Անցնել մեդիապահոցПремьер-министр РФ Д. Медведев встретился с председателем коллегии ЕЭК Тиграном Саркисяном
Премьер-министр РФ Д. Медведев встретился с председателем коллегии ЕЭК Тиграном Саркисяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ին անցել է ԵՏՀ նախագահի իր պարտականությունների կատարմանը։ Սարգսյանն այս պաշտոնում փոխարինել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ երեքշաբթի արդիական խնդիրներ է քննարկել` նրան հաջողություն մաղթելով, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Մենք վերջին անգամ հանդիպել ենք, երբ Դուք դեռ գլխավորում էիք Հայաստանի կառավարությունը, իսկ այժմ Դուք մեծ ղեկավար եք անդրազգային մարմնի, որը ղեկավարում է մյուս կառավարությունների գործունեությունը, այսինքն` մեր եվրասիական կոլեգիայի։ Ես առաջին հերթին ցանկանում եմ հաջողություն մաղթել Ձեզ։ Սա բարդ գործ է, սակայն ինձ թվում է, որ այն հետաքրքիր է, քանի որ ուղղված է ինտեգրման գործընթացին, լուրջ արդյունքների հասնելու գործին, որոնք ձեռնտու են բոլոր ԵՏՄ երկրներին», — ասաց Մեդվեդևը։

Նա նշեց, որ խորհրդակցություններ է անցկացրել Եվրասիական միության գործընկերների հետ Ուկրաինայի տարածքով ռուսական բեռների տարանցման խնդրի հետ կապված։

«Մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել։ Սրանք բոլորն այն հարցերն են, որոնք պետք է քննարկվեն ԵՏՄ ձևաչափում», — ասաց Մեդվեդևը։

Ռուս վարչապետը նշեց, որ Սարգսյանի հետ մի շարք հանդիպումներ է ունենալու` հաշվի առնելով այն, որ գլխավոր գրասենյակը տեղակայված է Մոսկվայում, ինչպես նաև տարբեր միջոցառումները, որոնք անցկացվելու են կառավարության մակարդակով։

Նրա խոսքով` շատ կարևոր է կոլեգիայի նոր կազմի հետ լիարժեք աշխատանք իրականացնել, որպեսզի լուծում տրվի արդիական խնդիրներին։ Խոսքը, մասնավորապես, նորմատիվային բազայի կատարելագործման մասին է, որտեղ կուտակվել են իրենց հաստատմանը սպասող մի շարք փաստաթղթեր, որոնք պետք է համաձայնեցվեն։

Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги - Sputnik Արմենիա
«Մեր մարդիկ» ԵՏՄ–ում
«Ինչպես նաև գտնել ԵՄ տնտեսական կյանքում առաջացող տարբեր, նույնիսկ ամենադժվար իրավիճակների, ինչպես նաև այլ խնդիրների լուծումները», — ասաց Ռուսաստանի վարչապետը։
Սարգսյանն իր կողմից շնորհակալություն հայտնեց Մեդվեդևին վստահության համար ու նշեց, որ ԵՏՄ երկրներից մեծ ակնկալիքներ կան, քանի որ քաղաքացիներն ու բիզնեսը ինտեգրման գործընթացից լուրջ արդյունքներ են սպասում։

«Մենք պետք է ցույց տանք, որ այս գործընթացն աշխատում է, ու սա լրացուցիչ խթան կդառնա ինտեգրման գործընթացների համար։ Եվ, իհարկե, Ձեր աջակցությունն անկասկած կօգնի մեզ ավելի արդյունավետ առաջ շարժվել։ Ես շնորհակալ եմ նրա համար, որ Դուք ասացիք` մեր հանդիպումները պարբերական բնույթ կկրեն, սա անկասկած, կօգնի շատ խնդիրներ ավելի արագ լուծել», — ասաց ԵՏՀ կոլեգիայի նոր ղեկավարը։

 

 

Լրահոս
0