00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում Սարգսյանի և Ալիևի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин
Президент РФ Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կհանդիպի Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, այնուհետև Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Պետերբուրգում հունիսի 20-ին նախատեսվում է եռակողմ բանակցություն անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հայտնի խնդրի շուրջ։ Ենթադրվում է, որ սկզբում Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ, այնուհետև արդեն երեք նախագահները բանակցություններ կանցկացնեն միասին», — ասել է Ուշակովը։ 

«Բնականաբար, մեր կողմից հակամարտության կարգավորմանն աջակցելու ակտիվ փորձ կձեռնարկվի։ Մենք արդեն, ես կասեի, որոշիչ դեր ենք խաղացել ռազմական գործողությունների դադարեցման հարցում», — ավելացրել է նախագահի օգնականը։

«Այժմ մենք պատրաստ ենք շարունակել մեր միջնորդական առաքելությունը, բնականաբար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրների հետ համագործակցությամբ և հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք շարադրված են 2009-2013 թվականներին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ… Մեր կողմը ամենաակտիվ և շահագրգիռ բանակցություններն է վարելու», — ասել է նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Трехсторонняя встреча В.Путина с И.Алиевым и С.Саргсяном - Sputnik Արմենիա
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հունիսի վերջին

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0