13:16 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Մոսկվա

Մոսկվայում բացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

© Sputnik/ Валерий Шустов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
8 0 0

ԱՊՀ պաշտպանության նախարարները կքննարկեն համագործակցության երկրների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության հեռանկարային ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Մոսկվայում չորեքշաբթի բացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական` 70-րդ նիստը։

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել մինչև 2020 թվականը Ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման ընթացքը, ԱՊՀ երկրների Օդատիեզերական պաշտպանության հայեցակարգերը, ինչպես նաև ծրագրել 2017 թվականի համատեղ աշխատանքը։

Նիստի արդյունքում կընդունվեն մի շարք որոշումներ` կապված ԱՊՀ երկրների ռազմական համակարգերի համատեղ աշխատանքի հետ։

Նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Մոսկվա է մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը:

Գլխավոր թեմաներ