00:12 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Sputnik StartUp Show

Sputnik StartUp Show. ապագան փոխելու համար փնտրում ենք գյուտարարների

Sputnik StartUp Show
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Sputnik միջազգային լրատվական գործակալությունը և StartUp Show ինտերնետ հարթակը շուրջ 30 երկիր ընդգրկող համատեղ նախագիծ են գործարկում սթարթափներ որոնելու և աջակցելու համար։

Նախագծի նպատակը նորարարական գաղափարներ և տեխնոլոգիաներ որոնելն ու աջակցելն է, ինչպես նաև հինգ մայրցամաքներում սթարթափների մասին պատմելը։ Առաջարկում ենք ձեզ մասնակցել իսկական շոուի, որը մենք անվանել ենք Sputnik StartUp Show։

Սա երկարատև գործարար ծրագրերի և ձանձրալի աղյուսակների շնորհանդես չէ։ Յուրաքանչյուր խոսնակ իր տրամադրության տակ տասը րոպե կունենա, որպեսզի պատմի, թե որն է իր աշխատանքի արդյունքների իմաստը։ Ընդ որում` դուք կարող եք գտնվել Մոսկվայից հազար կմ հեռավորության վրա, Sputnik գործակալության մեկ այլ երկրի տաղավարում, և այդուհանդերձ ձեր ձայնը լսելի կլինի։

Դուք կկարողանաք ձեր գաղափարները ներկայացնել հայտնի ռուսական և արտասահմանյան գործարարներին և ներդրողներին, քննարկել իսկական գյուտարարների հետ, ովքեր արդեն ստեղծել են իրեր, որոնք մեր կյանքը դեպի լավն են փոխել։

Սակայն ամենակարևորն այն է, որ նորարարական մշակումների մասնակիցներն ու հեղինակները հնարավորություն կստանան հավաքել 1-5 մլն ռուբլի մեր քրաուդինվեսթինգային հարթակի միջոցով և կյանքի կոչել սեփական սթարթափը։

Sputnik-ն ամեն ամիս առցանց հեռարձակման օգնությամբ ավելի քան 30 երկրում ցուցադրելու է այն, թե ինչ եք ցանկանում դուք ասել և ցույց տալ աշխարհին։

Sputnik-ը յուրաքանչյուր ամիս ընտրելու և ներկայացնելու է նախագծերի և սթարթափների լավագույն հնգյակը, իսկ հաղթողն ավտոմատ կստանա Sputnik StartUp Show մասնակցի կարգավիճակ։

Հունիսի 23-ին Sputnik StartUp Show-ի շրջանակում առաջին հանդիպումը տեղի կունենա։ Մոդերատորը լինելու է «THT MUSIC» տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Դվորկովիչը։
Sputnik StartUp Show-ն ամբողջ աշխարհին կներկայացնի ձեր գաղափարները։

StartUp Show-ին մասնակցելու հայտը կարող եք լրացնել այստեղ։

Գլխավոր թեմաներ